Երևան, 18.Հունվար.2018,
--
:
--
,

Դեր՝ խաղաղության անվան տակ. ԵԱՀԿ Մինսկի խումբը կառավարում է կոնֆլիկտը, բայց լուծումներ չի որոնում


Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդի հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ նշվել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատուները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը հակամարտությունը կառավարելն է արտաքին իմաստով:

«Իրենք խաղաղության անվան տակ իրենց այդ դերն են խաղում: Հիմա երկու պետությունների ղեկավարների վրա պատասխանատվությունը դնելը նշանակում է նորից մինչև վերջ չգնալ, որովհետև վերջին հաշվով խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է: Բայց այս հանգամանքն իրենց չի հետաքրքրում: ԵԱՀԿ Մինսկի խմբին հետաքրքրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռություն պահելը: Մինչդեռ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Սա գիշեր–ցերեկ մենք պետք է ասենք: Կոնֆլիկտը Արցախի կայացած հանրապետության և Ադրբեջանի միջև է: Այս հարցը խեղաթյուրվում է՝ պատասխանատվություն է դրվում մի կողմի վրա, որն իրականում կոնֆլիկտի կողմ չէ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում, վերոնշյալ հայտարարությունը պատերազմ չցանկանալու միտում ունի, բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ:

«Ճիշտ կլիներ, որ կանգնեին ու ասեին՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի կոնֆլիկտի հետ: Հայաստանը պարզապես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, այսքան բան: Իրականում իրենք չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ հարցի լուծումն է: Սա նշանակում է՝ նրանք ցանկանում են, որ կոնֆլիկտը շարունակվի այնքան, որքան հնարավոր է: Իրավիճակը հայկական պաշտոնական կողմին բավարարում է, ինձ՝ ոչ:

Ստեղծվածը մեր ժողովրդի շահերից չի բխում, որովհետև Հայաստանը կոնֆլիկտի մաս է մնում արհեստականորեն: Իսկ եթե Մինսկի խումբը հարցեր դնի, կսկսի նաև լուծումներ որոնել, բայց լուծումներ չեն որոնում: Նրանցից ոչ ոք չի ասում կոնֆլիկտի լուծում, ասում են՝ կոնֆլիկտը պետք է կարգավորվի: Իսկ սա նշանակում է կառավարել: Մի հասկացության տակ անցկացնում են բոլորովին այլ բովանդակություն: Արտաքին իմաստով փորձում են կառավարել Ադրբեջան–Արցախ հակամարտությունը: Բայց եթե օբյեկտիվ են, պետք է պաշտպանեն Արցախին»,–նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ խոսքն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի մասին է:

«Իսկ եթե միջազգային ճանաչման ճանապարհ չեն տալու, կոնֆլիկտը կշարունակվի և հարմար պահի կարող է նորից պատերազմ լինել: Իրենք շահագրգիռ չեն հակամարտության լուծմամբ: Եթե լուծեն՝ չեն կարող միջամտել: Հետո նրանք աշխատավարձեր են ստանում, պետությունների շահեր են արտացոլում: Բացի այդ, ձեռնտու է, որ Այսրկովկասի տարածաշրջանում ազդեցության լծակ ունենան: Այս իմաստով Արցախի հարցն իրենց համար լավագույն առիթն է: Իբրև թե զբաղված են հարցը լուծելով, բայց լուծում են՝ խեղաթյուրելով հարցը: Այստեղից հետևություն, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ Արցախի հարցը լուծել ենք, Արցախը կայացած պետականություն ունի, բայց արտաքին ուժերը խեղաթյուրելու են հարցը՝ իրենց խաղը շարունակելու համար: Արտաքին ուժերի կողմից դժվարին ճանապարհ է գծվում: Սա խաղ է, ըստ էության»,– եզրափակեց քաղաքագետը:

 


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Քիրա Նայթլին դադարել Է նկարահանվել մեր ժամանակների մասին ֆիլմերում «Էսպանյոլ»- «Բարսելոնա». ուղիղ հեռարձակում Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Իտալացի ռեժիսոր Սորենտինոն Սերբիայում բացել Է «Կուստենդորֆ» կինոփառատոնը Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել անկախության կողմնակից Ռոժե Տորենը Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա. Վահրամ Բաղդասարյան Նախագահը հանդիպում է ունեցել «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը կիրականացնի երկրի վարչապետը Գալուստ Սահակյանն ունի ՀՀ նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չի շտապում բարձրաձայնել Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Ճապոնական հեռուստաալիքը սխալմամբ հաղորդել Է հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին Սարսափազդու նկարներ չունեցող ծխախոտները շուկայում կմնան մինչև պիտանելիության ժամկետի ավարտը Ոստիկանությունը հանցագործությունները բացահայտելիս և կանխելիս տեսաձայնագրող և լուսանկարահանող միջոցներ օգտագործելու իրավունք կստանա Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը. քաղտեխնոլոգ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan