Yerevan, 18.January.2018,
--
:
--
,

ՊԵԿ-ն ավտոմատացրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունների ներկայացման կարգը

 

Տնտեսվարողներն այսուհետ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով կներկայացնեն միայն հարկային մարմնին: Նախկինում հարկ վճարողներն ստիպված էին թղթային եղանակով հաշվետվությունը սկզբից ներկայացնել լիազոր մարմին` բնապահպանական կամ ընդերքի տեսչություն, ստանալ գրանցում, որից հետո` ՊԵԿ: Այսուհետ կարիք կլինի petekamutner.am կայքի միջոցով նշյալ փաստաթուղթը ներկայացնել հարկային մարմին, որից հետո պետական մարմինները իրենք իրար միջև կփոխանակեն անհրաժեշտ տեղեկատվությունը:  «Սա վերջին հաշվետվողական փաստաթուղթն է, որը թղթային եղանակով էր ներկայացվում: Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացումը համոզված ենք, որ կկրճատի փաստաթղթի ներկայացման ժամկետը, որը բիզնեսի համար շատ ավելի հարմար է լինելու»,- ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Այս փոփոխություններով` հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունն ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հաստատող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվետվությունը ներկայացնելու օրվա հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan