Yerevan, 21.February.2018,
--
:
--
,

Գավառում վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդն ստացել է հրազենային վնասվածք. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝   ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1988թ.: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  34-ամյա տղամարդն իր տարածաշրջանի մի շարք բնակիչների հետ Երևան քաղաքում՝ ռեստորանային համալիրներից մեկում, մասնակցել է միջոցառման, ինչի ընթացքում առաջացել է վիճաբանություն, որն էլ այնուհետև շարունակվել է Գավառ քաղաքում: Վիճաբանության մասնակիցներից մեկը, զինվելով թմբուկավոր ատրճանակով, գնացել է Գավառ քաղաքում գտնվող  գազալցակայաններից մեկի տարածք՝ 34-ամյա տղամարդու հետ  Երևանում ծագած վիճաբանության հարցերը պարզելու համար, որտեղ էլ կրակել է վերջինիս ձախ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan