Yerevan, 24.April.2018,
--
:
--
,

Համլետ Պետրոսյանը պարզաբանել է Դադիվանքի պեղումների շուրջ ծագած թնջուկը

Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու 2017 թվականի հնագիտական հետազոտության ժամանակ որեւէ զմռսված գաղտնարան չի հայտնաբերվել:

Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրատվամիջոցներում զետեղված թյուր հրապարակումներին, պարզաբանեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ հետազոտության ընթացքում ստորգետնյա կառույց է բացվել: «Այն հիմնականում դատարկ էր: Մենք գործ ունենք 50 սանտիմետր լայնությամբ եւ 6.5 մետր երկարությամբ պլանավորված կառուցված ստորգետնյա մի անցքի հետ, որը որևէ իր չի պարունակում, այսինքն՝ թաքստարան չէ, որևէ տեղ չի տանում, թվում է մուտք ու ելք չունի»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ տասնօրյա պեղումների ընթացքում բացվել են գետնուղու ներքին ծավալը, դրան հյուսիսից հարող աղոթասրահի հատվածը, եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը դրսից, հյուսիսային պատի միջնամասին կից հատվածը ներսից: Բոլոր այս միջոցառումներն ուղղված էին գետնուղու ծավալատարածական լուծումները, չափերը, կառուցման տեխնիկան և գործառույթը պարզելուն: «Պեղումները ցույց տվեցին, որ եկեղեցին կառուցվել է արհեստականորեն ստեղծված ընդարձակ հարթակի վրա, որը բաղկացած է սովորական հողի և քարերի խառնուրդից, և տոփանման կամ ամրացման որևէ հետք չի կրում: Եկեղեցու հյուսիսային պատը, հարավ-արևմտյան պատկից սյունը նստած են անմիջապես հարթակի վրա և հիմքեր չունեն: Սա խիստ արտառոց է, երբ պատն ու կոնստրուկտիվ կարևորություն ունեցող սյունն ուղղակի հիմքեր չունեն: Հնարավոր է, որ այդպես է ողջ եկեղեցին՝ բացի հարավային պատից: Հարավային պատը, ինչպես պարզվեցին պեղումների արդյունքում, դրված է բուն պատի համեմատ ավելի լայն քարուկրե հիմքի վրա, ընդ որում հիմքը շատ ավելի կանոնավոր շարված ու սվաղված է, քան բուն պատը»,-հավելեց բանախոսը:

Հնագետի խոսքով` Դադիվանքի պեղումը մեծ ծրագիր է, եւ հույս կա, որ այդ ծրագիրը ֆինանսավորում կգտնի: «Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մենք մեծ ֆինանսական հնարավորություններ ունենանք, փոքր քայլերով հազիվ թե կարողանանք առաջ գնալ»,-պարզաբանեց Համլետ Պետրոսյանը:

Դադիվանքն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն, Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքում  արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։ XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan