Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Արտաքին գործոնները կաշկանդում են. կհաջողվի՞ Լարսին այլընտրանք ստեղծել



Վերին Լարսի անցակետի փակման առկայությունը հայ գործարարների համար ժամանակ առ ժամանակ, և հատկապես ձմռանը դժվարություններ է ստեղծում: Այս օրերին ևս Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը որոշ ժամանակահատվածով փակ է լինում բեռնատարների համար:

Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց Լարսին այլընտրանք ստեղծելու հնարավորության մասին: Այս տարվա հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց Լարսին այլընտրանք գտնելու համար բանակցություններ վարել Ռուսաստանի և Վրաստանի պետական մարմինների հետ։

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ այսօրվա դրությամբ կա՞ն Լարսին այլընտրանք ստեղծելու տեսանելի քայլեր և հնարավորություններ:

«Մենք դեռևս այլընտրանքային ինտերակտիվ ու շատ առարկայական տարբերակներ չենք ձևավորել: Բայց այդ հանգամանքը կապված է շատ օբյեկտիվ դժվարությունների հետ: Ընդհանրապես ճանապարհների առկայությունն, ըստ էության, նաև միջպետական ամենատարբեր պայմանավորվածությունների, համաձայնությունների հետ է կապված: Կան բազմաթիվ դժվարություններ, և այնպես չէ, որ հայկական կողմն ընդհանրապես չի մտածում այդ այլընտրանքային ճանապարհներն ունենալու մասին: Պատճառն այն չէ, որ մեր արտաքին քաղաքականությունը վատն է այդ առումով, այլ պայմանավորված արտաքին հանգամանքներով, դեռևս հարցը լուծումներ չի ստանում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը մատնանշեց այն գործոնները, որոնք այլընտրանք ունենալու առումով դժվարություններ են ստեղծում. «Մասնավորապես՝ Իրան–Հայաստան երկաթգծի, և ընդհանրապես սևծովյան ափն ավելի լիարժեք օգտագործելու կտրվածքով դժվարություններ կան: Եվ սա կախված չէ միայն մեզանից: Այսինքն՝ տվյալ երկրները ևս պետք է նպաստեն, պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի մենք այդ ճանապարհները կարողանանք զարգացնել, և դրանց միջոցով ևս կազմակերպել մեր շարժը: Այնուամենայնիվ, այդ կտրվածքով ինտենսիվ քաղաքականություն է տարվում: Բոլոր դեպքերում, կառավարության կողմից բարձրաձայնված այլընտրանքային ճանապարհների բացահայտման և դրանց որոնման աշխատանքները դեռևս շարունակվում են»:

Նշենք, որ այլընտրանքային տարբեր ճանապարհների մասին է խոսվել: Մասնագետների կողմից դիտարկվել է, օրինակ, թունելային, օդային, երկաթգծային ճանապարհների հնարավորությունը: Խոսվել է նաև սեփական լաստանավ ունենալու նպատակահարմարության մասին:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, ամենանպատակահարմար տարբերակն, այնուամենայնիվ, երկաթգծային ճանապարհն է:

«Այն անվտանգության, բեռնափոխադրության ծավալների առումով ակնհայտորեն գերազանցում է բոլոր այլ տիպի փոխադրումներին: Բայց, թերևս, կաշկանդվածությունը հենց այս ճանապարհի առումով է: Այսինքն՝ Աբխազիայի երկաթգծի չաշխատելը... Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանները: Սրանք բոլոր այն գործոններն են, որոնք, ըստ էության, մեր ազատ տեղաշարժի, ապրանքափոխանակության և տնտեսական զարգացման առումով կաշկանդում են մեզ: Մենք շատ էինք օգտագործում շրջափակում բառը: Հիմա այդ բառն, իհարկե, այդքան շատ չենք դնում շրջանառության մեջ, բայց այն, որ գտնվում ենք նման իրավիճակում, ակնհայտ է»,–ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մեծ հաշվով չունենք ճոխ ու լայն հնարավորություններ:

«Որքան էլ Պարսկաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, այդուհանդերձ, դեռևս ճանապարհային առումով միայն ավտոմոբիլային փոխադրություններն են, որոնք, այնուամենայնիվ, չեն կարող տնտեսության զարգացման համար մեծ գործոն լինել: Այս բոլոր հանգամանքներով էլ պայմանավորված՝ դժվարություններ կան: Բայց բոլոր դեպքերում, ելքեր ենք փնտրում: Կարծում եմ՝ առաջիկայում մենք այդ առումով հաջողություններ կունենանք»,–եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan