Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Հայ երկրպագուները Ժոզե Մոուրինյոյից պահանջում են խաղադաշտ վերադարձնել Մխիթարյանին

 



 Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ երկրպագուները անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջը հեղեղել են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնելու մեկնաբանություններով:  Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Երկրպագուները, որոնց մեծամասնությունը հայեր են, իրենց մեկնաբանություններում  պորտուգալացի մասնագետին կոչ են արել չանտեսել Հենրիխ Մխիթարյանին և խաղադաշտ վերադարձնել նրան:

Մխիթարյանի հայ երկրպագուներից մեկը Ժոզե Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Ժոզե, մի անտեսիր տաղանդը, գեղեցիկ չի լինի, երբ ֆուտբոլային հանրությունը սկսի քեզ անտեսել»:

Երկրպագուները պորտուգալացու էջում կատարել են նաև հետևյալ գրառումները. «Մխիթարյանը գոլային փոխանցումների արքան է», «Մխիթարյանը լավագույնն է» և այլն: Գրեթե բոլոր մեկնաբանությունների հեղինակներն օգտագործել են #Mkhitaryan հեշթեգը:

Նշվում է, որ Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջում Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնելու պահանջով մեկնաբանություններ են գրվել երեք օր շարունակ: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի վերջին 6 խաղերից 5-ում Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել հայտացուցակից: Արդեն բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին, որը կկայանա դեկտեմբերի 10-ին: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել անգլիական ակումբը: Համաձայն շրջանառվող տեղեկությունների` հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը, որը պատրաստ է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուին փոխանակել Մխիթարյանի հետ:

loading...
Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan