Yerevan, 16.July.2018,
--
:
--
,

ՀՀ ներմուծում իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի 90 օրով

 


Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծում իրականացնող տնտեսավարողները 2019-ից սկսած հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկը վճարել ներմուծմանը հաջորդող 90 օրվա ընթացքում: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցությունը: «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենքի նախագծի հիմնական զեկուցող, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ այս պահին սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գանձումը մինչև ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ լրացուցիչ ֆինանսական բեռ է համարվում ներմուծող կազմակերպությունների համար՝ մինչև ներմուծված ապրանքների իրացումն ու վճարված ԱԱՀ գումարների հաշվանցումը: «Մենք առաջարկել ենք սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստան ներմուծվող,  Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, ինչպես նաև երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի գումարների գանձումը կիրականացվի ներմուծման պահից մինչև 90-րդ օրը ներառյալ, ինչը կնպաստի ներմուծող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- մանրամասնեց պատգամավորը:

Նա հավելեց, որ նախորդ երկու տարիներին նույնպես իրենք հանդես են եկել նման առաջարկով, սակայն կառավարությունը մերժել է: «Կառավարությունն այս անգամ էլ բացասական եզրակացություն տվել, սակայն մենք Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման արդյունքում փոխզիջումների հասանք և, որպեսզի բեռ չլինի 2018 թ. պետական բյուջեի վրա, որոշեցինք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019 թ. հունվարից»,- հայտնեց Մելքումյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan