Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Քաղբանտարկյալները կրկին բանտերում են. նշանակում է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քաղաքական բարելավումների պոտենցիալ չունի

Մեր հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումով փոխվո՞ւմ է Հայաստանի դերակատարությունը որպես քաղաքական սուբյեկտի:

– Ոչ: Ցավոք սրտի՝ ամենևին: Հայաստանը վաղուց քաղաքական օբյեկտ է և ոչ թե՝ սուբյեկտ: Եվ այս թույլ փաստաթուղթը չի կարող ազդել Հայաստանի որևէ կարգավիճակի վրա:

– Համաձայնագրի կնքումը ստիպողակա՞ն քայլ էր Հայաստանի համար. փակված են այլևս երկիր՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու մյուս ուղիները:

– Եթե կարծում ենք, որ սա մեծ ֆինանսական միջոցներ ներգրավելու պայմանագիր էր՝ ապա սխալվում ենք: Սա ավելի շուտ քաղաքական քայլ էր՝ այրված կամուրջի տեղում երկու կողմերից ճոճվող պարանից անցուղի կառուցելու համար: Ընդամե՛նը:
Անշուշտ, որոշակի ֆինանսներ կգան Հայաստան, բայց դա այն չէ՝ ինչ կարող էր լինել և, ցավոք, ամենևին տնտեսական փրկօղակի դեր չի կարող խաղալ:

– Եվրամիությունը շահագրգռվա՞ծ է լինելու, որպեսզի Հայաստանը կատարի համաձայնագրի դրույթները: Թե՞ հիմնականում կառաջնորդվի «կկատարեն՝ փող կստանան, չեն կատարի, իրենց գործն է. փողից կզրկվեն» սկզբունքնով:

– Եթե Եվրամիության մոտեցումն այդպիսին լիներ՝ ուղղակի չէին ստորագրի այս համաձայնագիրը: Որովհետև գիտեն, որ Երևանն ամեն ջանք գործադրելու է՝ դրույթներից շեղվելու համար:
Բայց Եվրոպան այս համաձայնագիրը դիտում է նաև որպես որոշակի լծակ՝ ինչ–որ փոքրիկ քայլերի ուղղությամբ Հայաստանին դրդելու համար: Եվ այդ լծակից եվրոպացիներն օգտվելու են: Թե որքանով կհաջովի՝ դա արդեն այլ հարց է:

– Իսկ Ռուսաստանը հանգիստ կնայի՞ այն քայլերին, որոնք Հայստանը կփորձի իրականացնել ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման ուղղությամբ:

– Նախ՝ այս համաձայնագիրը չէ, որ պետք է ժողովրդավարացման կատալիզատորի դեր ստանձնի: Հայաստանը ճիշտ հակառակ ուղղությամբ է գնում, և դա առկա իրավիճակի տրամաբանական շարունակությունն է: Սա հրաշք–պայմանագիր չէ, որ կարող է քաղաքական լուրջ փոխակերպումների բերել: Հետևաբար, որևէ այլ ուժ կամ երկիր սրան ո՛չ խանդով և ո՛չ էլ ընդդիմությամբ կմոտենա:
Եվ հետո, եթե այս պայմանագիրը որոշակի նման խնդիրներ ենթադրեր, ապա դրա նախաստորագրման փուլում գոնե քաղաքական մոտիվներով բանտարկված անձանց հարցերը հրապարակ կբերվեին՝ որպես նախապայման:
Այսօր մարդիկ կան, որոնք, դատելով հենց միայն նրանց ներկայացված պաշտոնական պետական մեղադրանքներից, իրականում ոչ մի հանցագործություն չեն գործել, բայց շարունակում են բանտերում մնալ: Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի օրինակները շատ խոսուն են:
Եթե այս համաձայնագիրը քաղաքական բարելավումների առարկայական հույս ներշնչելու պոտենցիալ ունենար՝ այսօր այդ մարդկանց կացությունն այլ կլիներ: Փոխարենը, օրինակ, Եղնուկյանի պարագայում ուղղակի անհերքելիորեն վտանգված է կալանավորի կյանքը: Եվ, այնուամենայնիվ, ոչինչ չի փոխվում:
Սրանք լավագույն օրինակներն են հասկանալու համար, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարացման, այլ հակառակ ուղղությամբ է շարժվում:

– Մեր երկրի օլիգարխիան ինչպե՞ս կվերաբերվի դրան. ոտքերի տակից կարող է հողը փախչել, եթե երկրում ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները:

– Հայաստանում օլիգարխիան իշխանության հետ սերտաճած է: Թեև օլիգարխ բառը բուն իմաստով հենց դա էլ նշանակում է: Իրապես ժողովրդավարական երկրներում օլիգարխներ չեն լինում: Լինում են միլիոնատերեր, միլիարդատերեր, բայց ոչ՝ օլիգարխներ:
Հայաստանում առկա է կլեպտոկրատիկ օլիգարխիայի կերպարանք ունեցող կառավարման մի մոդել, որտեղ քանի դեռ ողջ համակարգը՝ ներառյալ սահմանադրությունը, արմատապես փոխված չէ՝ չեն կարող օլիգարխներն իրենց մեծ առումով անհանգիստ զգալ:
Այս կամ այն օլիգարխը կարող է խաղից դուրս բերվել, կուլակաթափ արվել կամ էլ՝ բանտ ուղարկվել, բայց օլիգարխիկ համակարգը՝ որևէ պայմանագրի արդյունքում փլուզվել չի կարող: Չի՛ կարող՝ որովհետև ողջ կառավարման մեքենան հենց այդ հիմքերի վրա է դրված: Ցավոք՝ այդպիսին է այսօր իրականությունը:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ



loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan