Yerevan, 22.July.2018,
--
:
--
,

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է առաջիկա երեք տարիներին կատարել 28 միլիարդ դրամի ներդրում

 


 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում: Այն ամրագրված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերության ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում: Ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է 2.9, 2019-ին` 3.1, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով:

ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն այժմ քննարկման փուլում է և առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվի նիստի օրը, որի ժամանակ այն կդրվի հաստատման: «Եթե ոչ եկող չորեքշաբթի, ապա դրան հաջորդող չորեքշաբթի օրն այն կմտնի հանձնաժողովի նիստի օրակարգ»,-ասաց Մարիամ Ստեփանյանը: Նա չբացառեց, որ քննարկման արդյունքում հնարավոր են վերանայումներ ծախսային մասով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan