Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,

Արամ Սարգսյան. «Նովոսիբիրսկում նստած մարդը շա՞տ է իմանում, թե ինչու է Հայաստանը հանկարծ դեպի Եվրոպա գնում»


Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով, «Ռուսաստանի հայերի միությունն» առաջին անգամը չէ, որ կտրուկ հայտարարություններով է հանդես գալիս: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ժամանակ նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրել է, սակայն, չգիտես ինչու, հայկական մամուլը ոչ այս, ոչ էլ մյուս հայտարարությունները չի ցանկացել նկատել:

«Պետք է այդ ամեն ինչը նկատել, ոչ թե փորձել միայն քննադատել: Անկեղծ ասած, Արա Աբրահամյանը միշտ միայն ու միայն բարություն է արել բոլորին: Երկար տարիներ է նույն ոճով է աշխատում և ապրում: Ինչ վերաբերում է ադրբեջանական ծագում ունեցող կազմակերպություններին, կամ ադրբեջանական կազմակերպությունների կողմից հակահայկական քաղաքականություն վարելուն, ապա տեղյակ ե՞ք, թե ինչպես կասեցվեց համառուսաստանյան ադրբեջանական կազմակերպության գործունեությունը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության մասնակցությամբ այս օրերին Ռուսաստանում տեղի են ունենում հայկական մշակութային օրեր, բայց հայկական մամուլը կրկին դա չի նկատում և չի անդրադառնում դրան:

Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքներով հակահայկական հաղորդումների դեմ բողոքի ձայն բարձրացնելուն, ապա Ռուսաստանի հայերի միությունը բավականին կոշտ հայտարարություն է տարածել, ասում է քաղաքական գործիչը:

Ի դեպ, նա ուրիշների գործին գնահատական տվողներին հորդորում է փնովելու փոխարեն գործով զբաղվել:
«Դուք էլ ձերը արեք, դուք այստեղ լրագրողական աշխարհ ունեք, «Ժուռնալիստների միություն» ունեք, դուք էլ ձեր վերաբերմունքն արտահայտեք: Բացի այդ, վիրավորվել եք անհասցե հնչեցրած մտքերից: Ինչու այստեղ քիչ ե՞ն ասում ռուսների վերաբերյալ: Մոռանում ե՞ք,թե իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ինչքան հայ է ապրում Ռուսաստանում: Երբևէ գնացել ե՞ք տեսնեք, թե ինչպես են այնտեղ ապրում հայերը»,– ասաց Արամ Սարգսյանը:

«Փաստի» հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հայերի միության պասիվությունը չէ պատճառը, որ նույնիսկ Ռուսաստանի տարբեր մարզերում գործող հայկական միություններն իրար հետ կապ չունեն, էլ չենք ասում միավորված լինելու մասին, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Դրանո՞ւմ ով է մեղավոր: Դա մեր բնավորությունն է, մեկս մյուսի հետ մրցում ենք: Բայց միայն Ռուսաստանում չի այդպես, Միացյալ Նահանգներում էլ, մյուս երկրներում էլ այդպես է: Քանի՞ կուսակցություն է գործում սփյուռքում, քանի կազմակերպություն, քանի՞ եկեղեցի, բայց ոչ ոք ոչինչ էլ չի ասում: Բացի այդ, սովորական քաղքենին, կապ չունի Հայաստանում է ապրում, թե Ռուսաստանում, շա՞տ է իմանում, թե Հայաստանը, լինելով իրենց դաշնակիցը, ինչու է որոշել Եվրոպա գնալ: Նովոսիբիրսկում նստած մարդը պետք է նրբությունները ճշտի, թե ոնց եղավ, ինչ եղա՞վ: Այն էլ այն ֆոնի վրա, ինչ որ վրացիները, մոլդովներն ու ուկրաինացիներն են արել: Գուցե մտածում են, որ հայերն է՞լ են որոշել այդ ուղղությամբ գնալ: Իսկ ո՞վ ասեց, որ նույն Նովոսիբիրսկում բնակվողն այնքան պետք է մեզնով հետաքրքրված լինի, որ մեր բոլոր առանձնահատկությունները հասկանա: Պետք է մի քիչ էլ իրատես լինել, և ինչպե՞ս կարելի է այդպես դատել ամեն ինչի մասին»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ եթե նման հեռուստահաղորդումների հետևում պատվեր կա, ապա պետք է դիմացինն էլ կարողանա իր քաղաքականությունը վարել, ոչ թե հիվանդ, թուլակազմ մարդու նման իրեն պահի, որին մշտապես հալածում են:

«Ո՞վ է խանգարում այն ազգը լինել, որը հարգված է, իրեն արժանապատիվ է ներկայացնում և որի հետ հաշվի են նստում: Սա է խնդիրը: Եվ բնական է չէ՞, որ ռուսաստանի բնակիչը կարող է մտածել, որ այլ ազգերը եկել են իրենց երկիր ու իրենց հաշվին են ապրում: Ինչ վերաբերում է հայ համայնքի երկրորդ, երրորդ սերնդին, ապա շատերը դադարում են հայ լինել` Լազարյանները դառնում են Լազարևներ, և այլն: Լավ չէր լինի՞, որ այնպիսի երկիր ունենայինք, որ մարդիկ չգնային իրենց հայրենիքից ու Հայաստանը հզորացնելով զբաղված լինեին: Հիմա ո՞վ է մեղավոր»,– ասաց Ա. Սարգյսանը:





Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«ՀՀԿ-ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ-ում». քաղաքագետ Հայաստանի դեմոկրատական հաղթանակը Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ» Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի» Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ» Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan