Yerevan, 17.June.2019,
--
:
--
,

Հայտարարվել են տարվա լավագույն ֆիլմերը

 Vulture ինտերնետ-պորտալը կազմել Է անցնող տարվա լավագույն կինոնորույթների վարկանիշը: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն գեղարվեստական նախագծեր, այլեւ վավերագրական, ինչպես նաեւ կարճամետրաժ ժապավեններ:

Վարկանիշի առաջատար Է դարձել Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը»՝ ամերիկյան տրագիկոմեդիան մանկական աշխարհզգացության եւ կյանքի արժեքների մասին: Կինոնկարը, հնարավոր Է, դարձել Է Ուիլեմ Դեֆոյի լավագույն աշխատանքը եւ կինոսիրողներին ծանոթացրել Է դերասանուհի Բրուքլին Փրինսի հետ, ասված Է հոդվածում:

Երկրորդ տեղը բաժին Է հասել կինոքննադատների բարեհաճությանն արժանացած «Ինձ քո անունով կոչիր» ժապավենը: «Ես սերն եմ» եւ «Մեծ պոռթկում» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Լուկա Գուադանիոնի նոր աշխատանքը Անդրե Ասիմանի համանուն նովելի Էկրանավորումն է: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Արմի Համերը, Թիմոթի Շալեմեն եւ Մայքլ Սթուլբարգը:

Առաջատարների եռյակը եզրափակում Է Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ռեժիսորական դեբյուտը՝ իսլանդացի երիտասարդ դերասանուհի Սիրշա Ռոնանի մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված Է Սակրամենտոյից ավագդասարանցի ըմբոստ մի աղջկա պատմությունը, որը ցանկանում Է Նյու Յորք փախչել իր ավագ հոգեեղբոր հետ միասին: Կինոնկարը գերել Է կինոքննադատների սրտերը եւ արդեն դարձել Է պարգեւատրման տարեշրջանի ֆավորիտը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է սեւ կատակերգության եւ հորրորի ժանրային միքսը՝ «Հեռու ինձանից» ֆիլմը: Աֆրոամերիկացի ռեժիսոր Ջորդան Փիլի դեբյուտային նախագիծն արծարծում Է ռասիզմի հարցերը՝ կասկածի դտակ դնելով ամերիկյան հասարակության հանդուրժողականությունը:

Անցնող տարվա լավագույն կինոնկարների ցուցակում հինգերորդը դարձել Է կինոռեժիսոր Անիես Վարդայի եւ լուսանկարիչ JR-ի «Դեմքեր, գյուղեր» ֆրանսիական վավերագրական ֆիլմը: Կինոնկարն արժանացել Է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե աչք» մրցանակին:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Մարջորի Փրայմ» կամերային դրաման՝ Ջոն Հեմի մասնակցությամբ, Իրաքի պատերազմի սարսափների մասին պատմող «Թաքնվելու տեղ չկա» կարճամետրաժ ժապավենը, Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը», 90-ական թվականների սկզբին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասին «Րոպեում 120 զարկ» կինոնկարը, ինչպես նաեւ «Թափանցիկ թելը»՝ լեգենդար Դենիել Դեյ-Լյուիսի վերջին դերասանական աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan