Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

«Հենրիխ XXII». Մխիթարյանի մասին ֆիլմն ամբողջությամբ


Ռուսական Матч ТВ հեռուստաընկերությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղին ընդառաջ վավերագրական ֆիլմ  է ներկայացրել անգլիական ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Մխիթարյանը պատմել է իր ընտանիքի, Մանչեսթերում իր կյանքի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչի հետ ընթրիքի մասին:

Մխիթարյանն ասել է, որ իր համար շատ ցավալի է ու տխուր, որ հայրը իր կողքին չէ: «Նա ֆիզիկապես չի տեսնում, թե ինչի եմ ես հասել և ինչի կարող եմ հասնել: Ես կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ կցանկանա, որ իր հայրը իր կողքին լինի և ուրախանա որդու ձեռքբերումներով: Տանը երբեմն մտքեր են լինում, որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ լիներ, եթե նա ողջ լիներ: Միգուցե, ես չհայտնվեի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Եթե չլիներ նրա հիվանդությունը, միգուցե, մենք ընդհանրապես Ֆրանսիայից Հայաստան չվերադառնայինք: Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլիներ: Երբեմն պատկերացնում եմ, որ եթե նա ինձ հետ լիներ, տեսներ, թե որտեղ եմ ես հիմա, ես ուղղակի կխելագարվեի: Եթե իմ որդին հասներ նման հաջողությունների և խաղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- ասել է հայ կիսապաշտպանը:

Խոսելով Մանչեսթերում իր կյանքի մասին՝ ֆուտբոլիստն ընդգծել է, որ հաճախ է դուրս գալիս քաղաք ընթրելու:  «Ինձ այնտեղ շատ է դուր գալիս, ձմռանը բացվում են սուրբծննդյան տոնավաճառներ: Այնտեղ այդ ժամանակահատվածում հրաշալի է: Հայկական ռեստորանն առաջիններից մեկն էր, որ ես այցելել եմ Մանչեսթերում: Ես ծանոթացա այդ ռեստորանի տիրոջ հետ, մենք հիմա ընկերներ ենք, և ես հույս ունեմ, որ այդ ընկերությունը կշարունակվի»,- պատմել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ վերջին ֆուտբոլիստը, ում ինքը հրավիրել է հայկական ռեստորան իր ակումբակից Զլատան Իբրահիմովիչն է: «Դա «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղից առաջ էր, որում նա երեք գոլ հեղինակեց: Մենք լուսանկարվեցինք գլխավոր խոհարարի հետ, իսկ դրանից հետո նա երեք գոլի հեղինակ դարձավ: Շատ լավ հիշողություն է»,- ասել է Մխիթարյանը:

Նա ընդգծել է, որ Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, և շատերը նրան չեն հասկանում: «Մարդիկ չեն հասկանում նրա կատակները: Միգուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ: Սակայն ես առաջին իսկ օրից լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Մենք կապ էինք պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ նա Մանչեսթերում չէր և վերականգնվում էր վնասվածքից: Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն աստված է համարում: Սակայն, երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Ահա տեսնում ե՞ս, թե ով է այստեղ աստված»: Կատակում եմ: Ուղղակի Ռոստովում շատ հայեր են ապրում, և բոլորը իմ անունն էին վանկարկում: Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ ևս մեկ աստված կար, դա ես էի»,- կատակել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը նաև ընդգծել է, որ երբեք ուշադրություն չի դարձրել իրեն առաջարկված պայմանագրերի ֆինանսական պայմաններին: «Եթե մտածես այդ մասին, ֆուտբոլը երկրորդ  պլան կմղվի: Ես միշտ մտածել եմ՝ եթե լավ խաղաս և հայտնվես թոփ ակումբում, փողը ինքն իրեն կնստի բանկային հաշիվներիդ: Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան աշխատավարձ եմ հիմա ստանում: Պայմանագրով նախատեսված գումարի չափը, իհարկե, գիտեմ, սակայն չգիտեմ, թե ամսական որքան եմ ստանում: Դա այնքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևորը խաղալ ու դրանից հաճույք ստանալն է: Ես դեռ 28 տարեկան եմ: Ցանկանում եմ ևս երկու տարի խաղալ բարձր մակարդակով, այնուհետև մտածել փող աշխատելու մասին»,- ասել է նա:

loading...
ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով Տավուշի մարզի Կողբ համայնքի ավագանին միացավ համաժողովրդական շարժմանը ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին Ուղիղ միացում Երևանից Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական տվեc Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Փաշինյանի կոչը՝ ժողովրդին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan