Yerevan, 17.October.2018,
--
:
--
,

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը հիմնված է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա

 



Եվրասիական տնտեսական Միության նոր Մաքսային օրենսգիրքը հիմնված  է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին: «Սա օրենսգրքի հիմնական առավելություններից մեկն է, որն էապես նվազեցնում է տնտեսավարող սուբյեկտի, բիզնեսի այլընտրանքային ծախսերը»,-  նշեց Միրումյանը:  

ՊԵԿ փոխնախագահը հիշեցրեց, որ դեռևս 2016 թ. դեկտեմբերին ներդրել են մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ 2017 թ. կեսերից՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային տարբերակը, ինչի արդյունքում ցանկացած ֆիզիկական անձ կարող է ստանալ ծածկագիր, կնքել համապատասխան համաձայնագիր էլեկտրոնային եղանակով հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ և ներկայացնել:

«Սրանք, ըստ էության, մաքսային հայտարարագրման գործընթացի երկու հիմնական փաստաթղթերն են՝ մաքսային արժեքի որոշման վերաբերյալ հայտարարագիրը և մաքսային հայտարարագիրը: Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը նախատեսում է ոչ միայն սահմանափակվել այս երկու փաստաթղթով, այլ բոլոր տիպի փաստաթղթերով: Իհարկե, մենք սրան պատրաստ ենք, որպեսզի բոլոր աշխատանքները իրականացնենք մինչև 2020 թ.»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի տնտեսավարողները ևս պատրաստ լինեն նոր պայմաններով և մեթոդներով աշխատանքին: «Մենք իրազեկման և այլ աշխատանքների միջոցով ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք հնարավորինս արագ պատրաստ լինեն ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցնելուն»,- եզրափակեց Միրումյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan