Երևան, 21.Հունիս.2018,
--
:
--
,
Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև անցքը պայթեցնում աստղը Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը հիմնված է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա

 



Եվրասիական տնտեսական Միության նոր Մաքսային օրենսգիրքը հիմնված  է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին: «Սա օրենսգրքի հիմնական առավելություններից մեկն է, որն էապես նվազեցնում է տնտեսավարող սուբյեկտի, բիզնեսի այլընտրանքային ծախսերը»,-  նշեց Միրումյանը:  

ՊԵԿ փոխնախագահը հիշեցրեց, որ դեռևս 2016 թ. դեկտեմբերին ներդրել են մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ 2017 թ. կեսերից՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային տարբերակը, ինչի արդյունքում ցանկացած ֆիզիկական անձ կարող է ստանալ ծածկագիր, կնքել համապատասխան համաձայնագիր էլեկտրոնային եղանակով հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ և ներկայացնել:

«Սրանք, ըստ էության, մաքսային հայտարարագրման գործընթացի երկու հիմնական փաստաթղթերն են՝ մաքսային արժեքի որոշման վերաբերյալ հայտարարագիրը և մաքսային հայտարարագիրը: Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը նախատեսում է ոչ միայն սահմանափակվել այս երկու փաստաթղթով, այլ բոլոր տիպի փաստաթղթերով: Իհարկե, մենք սրան պատրաստ ենք, որպեսզի բոլոր աշխատանքները իրականացնենք մինչև 2020 թ.»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի տնտեսավարողները ևս պատրաստ լինեն նոր պայմաններով և մեթոդներով աշխատանքին: «Մենք իրազեկման և այլ աշխատանքների միջոցով ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք հնարավորինս արագ պատրաստ լինեն ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցնելուն»,- եզրափակեց Միրումյանը:

loading...
Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև անցքը պայթեցնում աստղը Facebook-ը դեռահասներին չի ցուցադրի զենքի գովազդ Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan