Yerevan, 23.January.2018,
--
:
--
,

Միրումյանը կարևորում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի շուրջ տնտեսավարողների շրջանում իրազեկման աշխատանքները

 



Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը կարևորում է տնտեսավարողների շրջանում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հարցին, Միրումյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի կարգավորման դաշտը շատ լայն է, ուստի իրազեկման աշխատանքները շատ կարևոր են:

«Բոլոր այլ հարակից իրավական ակտերով նախատեսված կարգավորումները միավորվել են մեկ Մաքսային օրենսգրքում, և դա առաջին հերթին նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հարմարության համար է, որպեսզի նրանք առնչվեն հնարավորինս քիչ փաստաթղթերի հետ: Իրազեկման աշխատանքները մենք սկսել ենք վաղուց: Դա կատարում ենք թե ՊԵԿ ուսումնական կենտրոնում, թե առանձին պարզաբանումների միջոցով հեռուստատեսությամբ, թե մեր կայքում տեղադրում ենք իրազեկման համապատասխան թերթիկներ»,-նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա հավելեց, որ բոլորովին վերջերս իրականացրել են իրազեկման մասշտաբային միջոցառում, որին հրավիրվել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետներ: «Հրավիրել ենք հասարակական կազմակերպությունների, տնտեսավարողների, իրականացրել ենք համապատասխան իրազեկման միջոցառումներ: Մենք շարունակելու ենք իրազեկման աշխատանքները, որոնք ներառելու են այն կարևորագույն դրույթները, որոնք տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է իմանան»,- ընդգծեց Վախթանգ Միրումյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan