Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,
Ճոյտի մարդկանց սադրանքի արդյունքում դանակահարվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվում


Նոյեմբերի 27–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ էր կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2009–ից ի վեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ–ում իրենց աղբյուրներին, գրել էին, որ Ռուսաստանը Դորոխինի փոխարեն առաջարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն Ադրբեջանը չի հաստատել նրա թեկնածությունը։

Տեղեկություններ կան, որ Զուևը հայամետ դիրքորոշում ունի և դրա համար Ադրբեջանն այն չի հաստատել: Ինչո՞ւ երկու երկրները դեսպանի նշանակման հարցում համաձայնության չեն գալիս:

Թեմայի շուրջ «Փաստը» զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:

– Դեսպանի նշանակման հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չի կարող սկանդալ առաջացնել: Փոխհամաձայնության չգալու հարցը խորքային դրդապատճառներ ունի: Ադրբեջանը բացահայտ վարում է հակառուսական քաղաքականություն՝ դա լինի Անդրկովկասում, թե Արևելյան գործընկերության շրջանակներում: Ադրբեջանին Ռուսաստանում դիտարկում են որպես հակառուսական շղթայի բաղկացուցիչ մաս: Եվ այդ անհարթությունները որոշակի ազդանշաններ են ուղղում ադրբեջանական ղեկավարությանը, որ փորձի այս պարագայում իր ուղեծիրը փոխել: Սա Ռուսաստանի կողմից նաև ազդանշան է կապված այն հարցի հետ, որ Ռուսաստանին չի բավարարում Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ դեպի Ռուսաստանի շահերի անարգանք: Դեսպանների հարցն այդ հիմնախնդրի երևացող կողմն է միայն: Դեսպանի հետ կանչման հարցը տեխնիկական բնույթ չի կրում, այլ՝ քաղաքական լուրջ դրդապատճառներ ունի:

– Քաղաքական ի՞նչ դրդապատճառների մասին է խոսքը:

– Նշեմ, որ դեսպանի հետ կանչման հարցը կապ չունի նրա անձի հետ: Վերջին շրջանում սրվում են ռուս– ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանի իշխող ղեկավարության և Ռուսաստանի միջև տարբեր հակասություններ գոյություն ունեն, և փոխադարձ ըմբռնման չգալը դրա հետ է կապված: Դա անհատների հարցը չէ, դա պետությունների միջև հարաբերությունների հարցն է: Ես հիմա գտնվում եմ գործուղման մեջ և ուշիուշով հետևում եմ Ադրբեջան– Ռուսաստան հարաբերություններին: Շփվում եմ ադրբեջանական ընդդիմության հետ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, ունեմ նաև Ռուսաստանի ԱԳՆ–ից նորություն: Ադրբեջանի հանրապետությունը ներգրավված է ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության մեջ և Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Վրաստանի հետ մի շղթա են կազմում: Ադրբեջանը մասնակցում է այդ բոլոր ծրագրերին՝ հակառուսական դիրքորոշումից ելնելով: Ռուսաստանի հարաբերությունները չափազանց սրված են և դա է պատճառը, որ խանդոտ վերաբերմունք ունի Հայաստան– ԵՄ համաձայնագրի հետ կապված: Դրա ենթատեքստում էլ կարելի է հիմնախնդիրը տեսնել: Ադրբեջանն իր իսկական դեմքը բացահայտեց Ռուսաստանի նկատմամբ, և մակերեսային հարցերում նրանց հարաբերությունները երևում են: Ռուսաստանին որոշ չափով մեկուսացնելու՝ գազանավթային բոլոր միջոցառումներին մասնակցում է: Դա այդպես է եղել անկախությունից ի վեր: Նույնիսկ անկախության իրենց հռչակագրում Խորհրդային Միությանն անդամակցելը նշանակում է որպես խորհրդային օկուպացիա: Ուղղակի հիմա Ռուսաստանի համար սև ու սպիտակի ժամանակաշրջանն է: Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունները չեն կարգավորվում, ավելին՝ սրվում են:



Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ճոյտի մարդկանց սադրանքի արդյունքում դանակահարվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan