Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայկ Սուքիասյան. «Միջազգային կառույցներն Արցախի կոնֆլիկտն իրենց ուզած ձևով են կառավարում»



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների (ՀԱՊԿ) ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նաև կոչ են արել կատարել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները:

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարությունները կարևոր են, բայց նշանակություն չունեն: Ըստ նրա՝ սրանք իրավիճակից բխող հայտարարություններ են:

«Պրակտիկան ապացուցում է, որ դրանց նշանակությունը բացարձակ զրո է, քանի որ այդ կառույցները կոնֆլիկտը լուծելու նպատակ չունեն: Որևէ մեկը չի ասում կոնֆլիկտի լուծում, ասում են՝ կարգավորում: Նրանք պարզապես կոնֆլիկտն իրենց ուզած ձևով են կառավարում: Եթե կոնֆլիկտի լուծում են ուզում, պետք է հստակ հայտարարություն անեն: Նույնը նաև ՄԻՆՍԿ–ի խումբը: Տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, այս երկու տեսություններն իրար կողքի ենք գնում, կոնֆլիկտ է առաջանում:

Դրանով հարցի լուծումը բացառվում է: Գնում են Ադրբեջան, ասում են՝ տարածքային ամբողջականությունն է կարևոր, գալիս են այստեղ, ասում՝ ազգերի ինքնորոշումը, և երկու ժողովուրդներին տաքացնում են՝ կոնֆլիկտ ստեղծելով»,– նշեց Սուքիասյանը:

Ըստ նրա՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կարևորություն չունեն, քանի որ համաձայնությունները միայն թղթի վրա ամրագրված են մնացել: Հայկ Սուքիասյանը գտնում է, որ այդ համաձայնությունները միայն երկարաձգում են հակամարտության լուծումը:

«Կոնֆլիկտի լուծում չեն ուզում, եթե լուծվեց, այս տարածաշրջանից իրենք «ռադները» քաշելու են, Արցախի խնդրով իրենք այս տարածաշրջանում ներկա են, իսկ Ադրբեջանը «թքած» ունի այդ պայմանավորվածությունների վրա: Համաձայնության գալուց հետո, հաջորդ իսկ օրը հրադադարը խախտում է: Երբ իրենց պետք է լարվածությունը թուլացնել, դա անում են: Դրանք պարզապես հռչակագրային հայտարարություններ են: Պետք է հասկանանք, որ հակամարտության լուծման միակ ելքը Հայաստանն ու Արցախը հզորացնելն է»,– նկատեց նա:

Արցախի խնդիրը կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ–ի Կանոնադրության դրույթների վրա՝ ՀԱՊԿ–ի հորդորն է: Հայկ Սուքիասյանի խոսքով, եթե միջազգային իրավունքի վրա են կանգ առնում, պետք է «տարածքային և ազգերի ինքնորոշում» բանաձևերը փոխվեն, քանի որ այն ինքնին կոնֆլիկտ ստեղծող է:
«1960 թվականի դեկտեմբերի 14–ին ՄԱԿ–ը «Գաղութացված ժողովուրդներին, պետություններին ազատություն և անկախություն տրամադրելու մասին» բանաձև ընդունեց, ինչո՞ւ մեր իշխանությունները չընդունեցին: Դրանց կից նաև «Գաղութարար պետությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու» բանաձև ընդունվեց, մեր իշխանություններն ինչո՞ւ այս ուղղությամբ չեն գնում»,– հարց բարձրացրեց նա:
Խոսելով հղում արվող ՄԱԿ–ի բանաձևերի նշանակության մասին՝ Սուքիասյանը մեկ այլ դիտարկում արեց:

«ՄԱԿ–ի բանաձևերից մեկով Հայաստանը կոնֆլիկտ ստեղծող չէ, հետևաբար հարց է առաջանում, եթե ՀՀ–ն ինքնիշխան է, եթե Արցախի կոնֆլիկտի հետ առնչություն չունի, Ադրբեջանն ի՞նչ իրավունքով է մեր երկրի տարածքը գնդակոծում»,– նշեց Սուքիասյանը:
Անդրադառնալով ստատուս քվոյին՝ Հայկ Սուքիասյանն ընդգծեց, որ այն հայկական կողմին ձեռնտու չէ:

«Եղած վիճակն ընդհանրապես մեզ ձեռնտու չէ, մենք պետք է ստատուս քվոն փոփոխենք: Մեր երկիրն այսօր շրջապատված է, տնտեսություն չունի, արտագաղթ կա: Ստատուս քվոն պետք է խախտենք, և Ադրբեջանը՝ որպես պետություն պետք է վտանգի տակ հայտնվի: Այս վիճակով Հայաստանը ոչ մի շանս չունի: Ադրբեջանը, եթե այս ձևով մնաց, մենք խաղաղ կյանք չենք ունենա: Մեր իշխանությունները պետք է ստատուս քվոն փոխելու ռազմաքաղաքական որոշում կայացնեն»,– կարևորեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է. Փաստաբան Ուղիղ միացում Երևանից ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan