Yerevan, 16.October.2018,
--
:
--
,

Պողոս Գևորգյան. «Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր»



Տարին ջերմոցատերերը վատ ցուցանիշով չեն ամփոփում: «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց Ջերմոցային ասոցիացիա ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը:

Կառավարությունը գազի սակագինը ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար նվազեցրել էր: Սա դրական նախաձեռնություն են համարում, բայց իրենց գրպանին մեծ ազդեցություն չի թողել: Պատճառը սաստիկ ցուրտն է եղել:

«Տևական ժամանակ սառնամանիք էր, ստիպված էին նախատեսածից ավելի շատ գազ վառել, դրա համար այդ փոփոխությունն իրենց վրա չզգացին»,– նշեց Գևորգյանը:
Հայաստանում ջերմատների զարգացման համար Ջերմոցային ասոցիացիան ծրագիր է ներկայացրել: Ջերմոցներում օրգանական գյուղմթերք արտադրելու համար առաջարկում են իրենց սուբսիդավորված վարկեր տրամադրել: Ըստ նրա, իրենց նպատակն է ջերմատները զարգացնել հատկապես լեռնային գոտիներում, ինչը հնարավորություն կտա համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը:

«Մենք այսօր հնարավորություն ունենք լեռնային գոտիներում ջերմատներ սարքել, այնտեղ հողն ու ջուրը մաքուր է, ինչի շնորհիվ օրգանական գյուղմթերք կարող ենք արտահանել: Լեռնային գոտիները մեզ մոտ սահմանամերձ են, ուստի մարդիկ կարող են նաև ջերմատներում աշխատել և չարտագաղթել: Իմացա, որ Մեղրիի գյուղերում մարդ չի մնացել, իսկ այդ տարածքը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի»,– կարևորեց ՀԿ նախագահը:

Մեկ ամիս առաջ գյուղնախարարությանը հասցեագրած առաջարկությունների պատասխանը դեռ չեն ստացել:

«Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր, որ մեր սերմերով, մեր տնկանյութերով արտադրանք տանք: Լավ որակի լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք»,– նկատեց Պողոս Գևորգյանը:

Ջերմոցատերերն առայժմ խնդիրներ չունեն, բայց վախը Պողոս Գևորգյանի սրտում է: Նրա խոսքով՝ գազն անորակ է, ինչի հետևանքով ֆերմերները ավել են ջեռուցում՝ բույսը չցրտահարելու համար: Սակագինը նրանց համար բարձր է:

«Ֆերմերներն այս պետությունից մի բան են ուզում, ասում են՝ գազի գինն էժանացրեք և նախկին գինը սարքեք: Այդ ժամանակ կարող են ջերմոցային տնտեսությունները զարգացնել, և ոչ մի թուրք չի կարող մրցակցել հայկական լոլիկի դեմ»,– ասաց մեր զրուցակիցը:

Մի քանի տարի առաջ Ջերմոցային ասոցիացիան Ռուսաստանի Դաշնության առևտրի կետերից մեկի հետ պայմանագիր էր կնքել: Ամսական 15000 տոննա բանջարեղեն պետք է մատակարարեին, պայմանավորվածությունն այդպես էլ կյանքի չի կոչվել: Այդ քանակությամբ բերք Հայաստանը չի կարող արտահանել:

«Այդքան ջերմոց չունենք: Մայիսին, երբ բերքն ավելանում է, կարող ենք մեծ քանակությամբ արտահանել: Գինն ասացի, ասացին՝ այստեղ հայերն ավելի էժան գնով են վաճառում: Պարզվեց՝ թուրքական լոլիկն է Հայաստանից արտահանվել Ռուսաստան»,– պատմեց նա:

Գևորգյանը լոլիկի արտահանման հույսը Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ է կապում: Սակայն, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը և այդ ոլորտի զարգացման համապատասխան հայեցակարգը: Փորձելու է Եվրոպական շուկան հայկական հյութեղ լոլիկով գրավել:

«Եվրոպացին օրգանական մաքուր մթերքին կարոտ է: Կփորձեմ համագործակցել և լոլիկ դուրս հանել: Այնտեղ օրգանական մաքուր լոլիկն արժե 6 ֆունտ ստերլինգ, դա մոտ 2500 դրամ է: Եթե մենք կարողանանք օրգանական մաքուր գյուղմթերք արտահանել, շուկայի խնդիր չենք ունենա, մնում է արտադրությունը կազմակերպենք: Դա իրագործելու համար մեր մեջքին պետք է պետությունը կանգնի»,– մատնանշեց նա:

Թուրքիայից լոլիկ չի ներկրվում, ինչի շնորհիվ տեղական արտադրողը խնդիրներ չունի՝ իր հերթին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Անմիջապես ջերմոցից այսօր լոլիկը ֆերմերը 400–500 դրամով է վաճառում, իսկ վարունգը՝ 500–600: Նրա խոսքով՝ այս շրջանում միջազգային շուկայում լոլիկի և վարունգի գներն անհամեմատ բարձր են:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan