Երևան, 21.Մայիս.2018,
--
:
--
,
Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal

Պողոս Գևորգյան. «Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր»



Տարին ջերմոցատերերը վատ ցուցանիշով չեն ամփոփում: «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց Ջերմոցային ասոցիացիա ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը:

Կառավարությունը գազի սակագինը ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար նվազեցրել էր: Սա դրական նախաձեռնություն են համարում, բայց իրենց գրպանին մեծ ազդեցություն չի թողել: Պատճառը սաստիկ ցուրտն է եղել:

«Տևական ժամանակ սառնամանիք էր, ստիպված էին նախատեսածից ավելի շատ գազ վառել, դրա համար այդ փոփոխությունն իրենց վրա չզգացին»,– նշեց Գևորգյանը:
Հայաստանում ջերմատների զարգացման համար Ջերմոցային ասոցիացիան ծրագիր է ներկայացրել: Ջերմոցներում օրգանական գյուղմթերք արտադրելու համար առաջարկում են իրենց սուբսիդավորված վարկեր տրամադրել: Ըստ նրա, իրենց նպատակն է ջերմատները զարգացնել հատկապես լեռնային գոտիներում, ինչը հնարավորություն կտա համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը:

«Մենք այսօր հնարավորություն ունենք լեռնային գոտիներում ջերմատներ սարքել, այնտեղ հողն ու ջուրը մաքուր է, ինչի շնորհիվ օրգանական գյուղմթերք կարող ենք արտահանել: Լեռնային գոտիները մեզ մոտ սահմանամերձ են, ուստի մարդիկ կարող են նաև ջերմատներում աշխատել և չարտագաղթել: Իմացա, որ Մեղրիի գյուղերում մարդ չի մնացել, իսկ այդ տարածքը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի»,– կարևորեց ՀԿ նախագահը:

Մեկ ամիս առաջ գյուղնախարարությանը հասցեագրած առաջարկությունների պատասխանը դեռ չեն ստացել:

«Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր, որ մեր սերմերով, մեր տնկանյութերով արտադրանք տանք: Լավ որակի լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք»,– նկատեց Պողոս Գևորգյանը:

Ջերմոցատերերն առայժմ խնդիրներ չունեն, բայց վախը Պողոս Գևորգյանի սրտում է: Նրա խոսքով՝ գազն անորակ է, ինչի հետևանքով ֆերմերները ավել են ջեռուցում՝ բույսը չցրտահարելու համար: Սակագինը նրանց համար բարձր է:

«Ֆերմերներն այս պետությունից մի բան են ուզում, ասում են՝ գազի գինն էժանացրեք և նախկին գինը սարքեք: Այդ ժամանակ կարող են ջերմոցային տնտեսությունները զարգացնել, և ոչ մի թուրք չի կարող մրցակցել հայկական լոլիկի դեմ»,– ասաց մեր զրուցակիցը:

Մի քանի տարի առաջ Ջերմոցային ասոցիացիան Ռուսաստանի Դաշնության առևտրի կետերից մեկի հետ պայմանագիր էր կնքել: Ամսական 15000 տոննա բանջարեղեն պետք է մատակարարեին, պայմանավորվածությունն այդպես էլ կյանքի չի կոչվել: Այդ քանակությամբ բերք Հայաստանը չի կարող արտահանել:

«Այդքան ջերմոց չունենք: Մայիսին, երբ բերքն ավելանում է, կարող ենք մեծ քանակությամբ արտահանել: Գինն ասացի, ասացին՝ այստեղ հայերն ավելի էժան գնով են վաճառում: Պարզվեց՝ թուրքական լոլիկն է Հայաստանից արտահանվել Ռուսաստան»,– պատմեց նա:

Գևորգյանը լոլիկի արտահանման հույսը Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ է կապում: Սակայն, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը և այդ ոլորտի զարգացման համապատասխան հայեցակարգը: Փորձելու է Եվրոպական շուկան հայկական հյութեղ լոլիկով գրավել:

«Եվրոպացին օրգանական մաքուր մթերքին կարոտ է: Կփորձեմ համագործակցել և լոլիկ դուրս հանել: Այնտեղ օրգանական մաքուր լոլիկն արժե 6 ֆունտ ստերլինգ, դա մոտ 2500 դրամ է: Եթե մենք կարողանանք օրգանական մաքուր գյուղմթերք արտահանել, շուկայի խնդիր չենք ունենա, մնում է արտադրությունը կազմակերպենք: Դա իրագործելու համար մեր մեջքին պետք է պետությունը կանգնի»,– մատնանշեց նա:

Թուրքիայից լոլիկ չի ներկրվում, ինչի շնորհիվ տեղական արտադրողը խնդիրներ չունի՝ իր հերթին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Անմիջապես ջերմոցից այսօր լոլիկը ֆերմերը 400–500 դրամով է վաճառում, իսկ վարունգը՝ 500–600: Նրա խոսքով՝ այս շրջանում միջազգային շուկայում լոլիկի և վարունգի գներն անհամեմատ բարձր են:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan