Yerevan, 24.April.2018,
--
:
--
,

Հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

 



ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ պետք է պահպանվեն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 20.07.2006թ. թիվ 1026-Ն և 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներով սահմանված պահանջներն ու նորմերը, որոնցով սահմանված են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները: 

Ըստ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումների՝ «Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը: Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն»: 

Սակայն, ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում՝ առանց թույլտվության, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները, Մաստարա համայնքի ղեկավարի որոշմամբ տրամադրված հողակտորից դուրս, մոտ 1 հա չափով, կատարվել են լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ և դաշտամիջյան ճանապարհների կառուցում՝ ճանապարհի եզրերին, ինչպես նաև փորվածքի շրջակայքում առաջացնելով բուսահողի և տարբեր ապարներ պարունակող լեռնային զանգվածի կուտակումներ: 

 Արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր նշանակությունը, որի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս: 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan