Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ոստիկանության աշխատակիցներ

 

 ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամը փոխանցել է Հ. Մամիկոնյանին: Վերջինս էլ հանդիպել է հիշյալ բաժնի տեսուչ Ա. Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի` տեսուչ Գ. Քոչարյանին տալու նպատակով:

Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գործնական քննության ընթացքում Շ. Մակոյանը չի կատարել հարցաշարում ընդգրկված գործողությունները, վերջինս քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանի կողմից գնահատվել է դրական ու ստացել «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու` կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Ա. Մկրտչյանն ու Գ. Քոչարյանը: Իսկ կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Մամիկոնյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan