Երևան, 18.Հունիս.2018,
--
:
--
,

General Motors-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կհայտնվեն 2019 թվականին

General Motors (GM) ամերիկյան ավտոշինաական հսկայի արտադրության անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքների փողոցներում կհայտնվեն արդեն 2019 թվականին: Այդ մասին հայտնել Է AP գործակալությունը:

Ինչպես GM-ի ներկայացուցիչները հայտարարել են ներդրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, կորպորացիան մտադիր Է ինքնակառավարվող ավտոմեքենաների օգնությամբ ուղեւորների եւ բեռների փոխադրման առեւտրային ծառայություններն առաջարկել երկու տարի հետո: Մինչ այդ ընկերությունը մտադիր Է ավարտել ինքնակառավարվող ավտոմեքենաների թեստերը, որոնք արդեն անցկացվում են ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

Այսպես, Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ), Դեթրոյթում (Միչիգանի նահանգ) եւ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) GM-ն փորձարկում Է Chevrolet Bolt անվարորդ Էլեկտրաքառերը: Հաջորդ տարվա սկզբին ընկերությունը պլանավորում Է փորձարկումների ձեռնամուխ լինել Նյու Յորքի փողոցներում:

Թեստերի ժամանակ յուրաքանչյուր նման ավտոմեքենայում անվտանգության նպատակներով գտնվում Է կորպորացիայի աշխատակիցը, որի գործառույթները ներառում են սարքավորման աշխատանքի մասին տեղեկատվության հավաքումը եւ երթեւեկության ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակներին հակազդելը: Սակայն լիարժեք կոմերցիոն գործարկումից հետո ավտոմեքենաներում կգտնվեն միայն ուղեւորներ:

«Խելացի ավտոմեքենաների օգտագործման բնագավառում GM-ի մրցակիցներից մեկը Waymo ընկերությունն Է, որը, ինչպես եւ Google-ը, մտնում Է Alphabet հոլդինգի մեջ: Ներկայում այն համարվում Է այս բնագավառի առաջատարը. ութ տարվա ընթացքում նրա անվարորդները երկրի 20 քաղաքներում ընդհանուր առմամբ անցել են 5 մլն կիլոմետր: Բայց, ի տարբերություն GM-ի, Waymo-ն իր փորձարկումներն անցկացնում Է խոշոր քաղաքներից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարել է նրան իրավաբանական օգնություն տրամադրելը Փաշինյանը հրապարակել է գեներալ Մանվելի առանձնատնից գտնված՝ զինվորին ուղղված նամակներից մեկը Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ Օրինականությունն այլընտրանք չի ունենալու. Տիգրան Ավինյան Լիսկան լքո՞ւմ է Հայաստանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Իսպանիայում փրկարարները ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Մունդիալ-2018. օրվա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին ՀՀԿ. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգերի խախտմամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan