Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Բելգիան ցանկանում է հակամարտությունների կարգավորման իր փորձը տանել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

 Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանը Երևանում խոսեց այն տեսլականի մասին, որով երկիրը մասնակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2019-2020 թթ. ոչ մշտական անդամ դառնալու ընտրությանը: Ինչպես Երևանում լրագրողների հանդիպմանը նշեց դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն, Բելգիան ամբողջ աշխարհում ներկայացնում է իր թեկնածությունն առաջադրելու պատճառները, որոնք ամփոփվում են երեք հիմնական դրույթներում: «Ցանկանում ենք հակամարտությունների կարգավորման մեր փորձը բերել Անվտանգության խորհուրդ: Հիմնվելով Բելգիայի ու եվրոպական փորձի վրա` կարող ենք ասել, որ հակամարտությունը կարգավորելու լավագույն տարբերակը երկխոսելն է: Տարակարծությունը նորմալ է նույնիսկ մոտ ընկերների միջև, բայց կարևորը դա հաղթահարելն է ու այնպիսի լուծումներ գտնելը, որոնք կբավարարեն կողմերին: Միգուցե ամբողջովին չբավարարեն, բայց թույլ տան, որ կողմերն ապրեն խաղաղության մեջ»,- ընդգծեց Ռեժիբոն:

Թեկնածությունն առաջադրելու մյուս կարևոր պատճառն, ըստ նրա, մարդու իրավունքների և քաղաքացիների պաշտպանությունն է: Դեսպանը հատկապես կարևորեց կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը` նշելով, որ շատ հաճախ ամենաշատը հենց նրանք են տուժում հակամարտությունների ժամանակ: «Մենք միշտ փորձում ենք դատարանի առջև կանգնեցնել մարդկության դեմ հանցանք գործած անձանց, քանի որ չենք կարող ընդունել, որ նրանք մնան անպատիժ»,- հավելեց Ժան-Արթուր Ռեժիբոն:

Երրորդ պատճառը բնապահպանական խնդիրների լուծման ու կայուն զարգացման իրենց մոտեցումների իրագործման ցանկությունն է: Ժան-Արթուր Ռեժիբոյի խոսքով` սոցիալական և տնտեսական զարգացումը շատ հաճախ որպես կոնֆլիկտների կանխարգելման միջոց է հանդես գալիս: Բացի այդ` կարևոր է հոգ տանել Երկիր մոլորակի մասին: 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan