Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները


Հագեցած օրակարգով Հայաստանում էին հեղինակավոր շվեյցարական «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները: Հայ ուռուցքաբանների և ախտաբանների հետ քննարկման առանցքային թեման ուռուցքների տարբերակիչ ճշգրիտ ախտորոշման մոտեցումներն են: Այցի շրջանակում հայ մասնագետների հետ առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 27-ին «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում:

Քննարկման ընթացքում «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները ներկայացրին սկզբունքները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները ուռուցքների ախտորոշման ժամանակ: Հատուկ անդրադարձ եղավ նաև Ventana բրենդի նորագույն Benchmark GX սարքավորմանը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչը ուռուցքների տարբերակիչ ախտորոշման ժամանակ մարդկային սխալի գործոնը բացառելու ամենակարևոր նախապայմանն է: Ու սարքավորման շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իրականացնում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիստոքիմիական հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: Կենտրոնի սկզբունքն է վստահելի որակ, արագ ախտորոշում: Սա ապահովելու համար «Հիստոջեն»-ը արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունի ախտորոշման գործընթացները ավտոմատացնելու գործում, իսկ մյուս տարեսկիզբ կենտրոնում կներդրվի նաև Benchmark GX-ը:

Նոյեմբերի 28-ին էլ կայացավ հայ և արտասահմանցի մասնագետների երկրորդ հանդիպումը`այս անգամ արդեն ընդլայնված կազմով: «HER2 ախտորոշման որակի օպտիմալացում» թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում ախտաբանության արդիական խնդիրներին, HER2 ախտորոշման կարևորությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարության մեջ, պրե-անալիտիկ լավագույն պրակտիկայի ազդեցությանը հիվանդների բուժման գործընթացի վրա և հարակից այլ թեմաներին:

Կոնֆերանսում «HER2 ախտորոշումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ ախտաբանության արդիական խնդիրները Հայաստանում» խորագրով զեկույցով հանդես  եկած Երևանի գլխավոր ախտաբան, «Հիստոջեն» կենտրոնի ղեկավար Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատեց.«Այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կրծքագեղձի իմունոհիստոքիմիական հետազոտություն կատարել, դեռ ոչ մի անգամ նման կազմով հյուրեր չէինք ունեցել արտասահմանից: Կարևոր հանդիպումներ էին հայ ուռուցքաբանների և հատկապես ախտաբանների համար: Հուսով ենք՝ նրանց այցը կօգնի մեզ քննարկել և ճիշտ ուղով գնալ՝ մուլտիդիսցիպլինար աշխատող թիմ և ռեֆերենս կենտրոններ կազմելու համար: Համենայն դեպս, նրանց կողմից պատրաստակամությունը կա, և մենք նույնպես շատ ուրախ ու ոգևորված ենք նրանց գալու առիթով»:

Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի մասնագետների այցերը շարունակական են լինելու՝ տարին երկու անգամ`փորձի փոխանակումն ու մասնագիտական լուրջ քննարկումները շարունակելու համար:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan