Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,

Սերգեյ Շաքարյանցը բռնում է մեծագույն սուտը՝ Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չի փրկի ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին



Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը մշտապես դեմ է ԵԱՏՄ, ԵՄ կամ այլ կարգի միություններին անդամակցելուն, քանի որ երկիրը, ցանկացած միության կազմի մեջ մտնելով, որոշակի տոկոսով զրկվում է սեփական սուվերենությունից: Նա դեմ է նաև, որովհետև իր դիտարկմամբ միություններին անդամակցելուց հետո հարաբերությունները վերածվում են «ստորադաս–վերադաս» ձևաչափի: Բացի այդ, եթե այդ ամենով հանդերձ այս կամ այն միությունը սկսում է Հայաստանի դեմ քաղաքականություն վարել, ապա նման միություններն, ըստ Շաքարյանցի, միանգամից դառնում են մերժելի:

«Նման դեպքերում ինձ համար ամեն ինչ վերածվում է շոուի, որն իրականացնում են մեր իշխանավորներն ու մեծահարուստները: Ինչ–որ բիզնես կապեր զարգացնելու համար նրանց անշուշտ ձեռնտու են նման միությունները, բայց պետք է նայել, թե դրանից ինչ օգուտ կարող է ունենալ սովորական ժողովուրդը, ով ոչ բիզնես կապերի կարիք ունի, ոչ էլ համաձայնագրերի տված հնարավորություններից օգտվելու հնարավորություն: Այնպես որ, եթե ասվում է, որ այս կամ այն համաձայնագիրը ժողովրդի համար է, ապա դա մեծագույն սուտ է»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ Եվրամիությունն ինքը սուվերեն միություն չէ և Միացյալ Նահանգներում գործող նեղ շրջանակների թելադրանքով է գործունեություն ծավալում և քաղաքական կամ տնտեսական սանկցիաներ կիրառում այս կամ այն երկրի դեմ: Եվ այդ պարագայում հարց է ծագում, թե Հայաստանն արդյո՞ք պատրաստ է մասնակցել, օրինակ՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներին, թե՝ ոչ:

«Բացի այդ, Հայաստանի բնակչությունը պատրա՞ստ է գերզարգացած երկրների կողմից «հրամցվող» զրկանքները տանել, թե՝ ոչ: Դրանից բացի Եվրամիությունը ԱՄՆ–ի թելադրանքով տասնամյակներ շարունակ վարել է հակաիրանական քաղաքականություն: Այս պարագայում, հետաքրքիր է իմանալ, որ եթե Եվրամիությունը «առաջարկի» Հայաստանին մասնակցել հակաիրանյան քաղաքականությանը, ապա մեր իշխանությունները պատրա՞ստ են դրան: Անձամբ Սերժ Սարգսյանը հաշվարկե՞լ է, թե նման պարագայում ինչ հնարավոր զրկանքների առջև կկանգնի ժողովուրդը»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Մնացած բոլոր հարցերը մղվում են հետին պլան, և քաղաքական վերլուծաբանի կարծիքով ո՛չ երկրի ժողովուրդը, ո՛չ էլ իշխանությունները պատրաստ չեն նման զրկանքներ կրել: Եվ այդ պարագայում ում վրա ենք մեր հույսը դնելու՝ նրա համար հասկանալի չէ: Արևմուտքով հիացած քաղաքագետները չեն էլ պատկերացնում, որ Արևմուտքում ապրող բնակչության առնվազն 50%–ը պարտքով է ապրում: Եվ ստացվում է, որ այդ նույն բանն են պատրաստվում հրամցնել մեր ժողովրդին, որ մարդիկ այլևս շունչ քաշելու ժամանակ չունենան:

«Հարևանների պատճառով քիչ զրկանքներ է կրո՞ւմ, հիմա էլ պետք է ֆինանսապես խեղդված ապրի՞: Հակառուսական, հակապարսկական սանկցիաների և Հայաստանի արտաքին պարտքի նման ծավալների դեպքում Հայաստանը պարզապես չի կարողանա գոյատևել: Հայաստանի համար դրական հեռանկար չի կարող լինել, քանի որ նման հեռանկար չկա ո՛չ տնտեսապես ավելի զարգացած Հունաստանի, ո՛չ Բուլղարիայի, ո՛չ Ռումինիայի և ո՛չ էլ Հունգարիայի համար: Եվ ամենևին էլ պետք չէ վերցնել, օրինակ՝ Լյուքսեմբուրգի օրինակը ու հիանալ դրանով: Այս տարածաշրջանում հնարավոր չէ եվրոպական երկիր կառուցել, քանի որ այստեղ դեռ շատ չլուծված խնդիրներ կան»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանն ավելի վատ վիճակում է, քան Կուբան կամ Հյուսիսային Կորեան: Եվ թվարկված երկրների անցած ճանապարհն ուսումնասիրելու փոխարեն ինչ–որ հեռանկարների մասին են խոսում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն:

«Մենք ավելի վատ կապրենք, քան Բուլղարիայում կամ ավելի քիչ զարգացած երկրում, քանի որ մենք չունենք ռեսուրսներ և շրջապատված ենք թշնամական տրամադրված երկրներով: Եվ եթե ԵՄ–ի հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրելիս մտածել են, որ այն տնտեսական շահույթ կապահովի, ապա չարաչար սխալվում են: Եվ անամոթաբար խաբում են մեր բնակչությանը, ասելով, թե երկիրը կզարգանա: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ասեմ, որ Իտալիան լինելով ԵՄ անդամ՝ երկար տարիներ է պայքարում է դրա դեմ, բայց նույն Իտալիային որևէ բան չի փրկել ազատվել կոռուպցիայից: Դա էլ է սուտ»,– ասաց Ս. Շաքարյանցը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Երևանում տեղացած ձյունը զվարճացրել է կենդանաբանական այգու բնակիչներին Աշոտ Մանուկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով Հենրիխ Մխիթարյանը հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է. Շարմազանով Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը. Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ադրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով Վ.Աբգարյանը ձերբակալվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan