Երևան, 21.Փետրվար.2018,
--
:
--
,

Արամ Գրիգորյան. «Այն շուկաներում, որտեղ մենաշնորհ կա, բենզինի գները կարգավորվում են ցանկությամբ»



Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Այս մասին «Փաստ» օրաթերթին ահազանգեցին վարորդները: Տեղական շուկայում դիզվառելիքի գները վերջին ամիսներին սկսել են դանդաղորեն բարձրանալ։

«Հասարակական պաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը բենզինի շուկայում տեղի ունեցող թանկացումների հիմնական պատճառը առկա մենաշնորհն է համարում:

«Գներն այս շուկայում մոնոպոլիան է կարգավորում: Տնտեսական հաշվարկ այստեղ չկա: Սա չի վերաբերվում միայն բենզինին: Բոլոր այն շուկաներում, որտեղ մենաշնորհ կա, գները կարգավորվում են ցանկությամբ և գերշահույթներ ապահովվում: Մեր երկրում բենզինի շուկան մոնոպոլ է: Մոնոպոլիստը տեսնում է իր եկամուտը քչացել է, գինը 10 դրամով բարձրացնում է»,– նշեց նա:

Այդուհանդերձ, նա չի բացառում, որ գնաճին կարող են նպաստել նաև տվյալ երկրում ապրանքի բարձր գինը: Այլ վարկած ևս կա:

«Կարող են ազդել նաև տրանսպորտային ծախսերը: Կարող եմ նշել, որ մեր երկրում ցանկացած թանկացման դեպքում որևէ հիմնավորում չի լինում»,– մատնանշեց նա:

Ոչ միայն դիզվառելիքի, այլև շուրջ 900 անուն ապրանքների թանկացումներ են սպասվում հունվարից: Հարկային նոր օրենսգրքով ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի և այլ ապրանքների ակցիզային հարկն ավելանալու է: Հետևաբար, թանկացումների նոր ալիքն անխուսափելի է: Արամ Գրիգորյանի խոսքով՝ այս իրավիճակում նախ պետք է ներքին շուկայում կարգավորումներ իրականացնել:

«Այստեղ մեծ դեր ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նա պետք է ցանկացած թանկացում հիմնավորի, որովհետև դա իր լիազորության մեջ է մտնում: Այս և մնացած բոլոր շուկաները մեր երկրում ուսումնասիրության կարիք ունեն: Մեր պետությունն իրավիճակի փոփոխության վերաբերյալ հիմնավոր կարծիք չի կարողանում մեջբերել»,– ասաց մեր զրուցակիցը:

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում գների բարձրացումը քաղաքական որոշումների հետևանք է: Արտաքին աշխարհը գազի կամ բենզինի միջոցով է ճնշումներ գործադրում:
«Դրանից դուրս գալու միակ ձևն այն է, որ մեր ներքին խնդիրները պետք է լուծենք: Պետք է պետական կառավարման համակարգ ունենանք, որն այսօր չկա: Դեռևս որպես այդպիսին պետություն գոյություն չունի, քանի որ պետությունը միայն գործառույթ չէ, դա նպատակ է և ծրագիր, իսկ մենք դրանք չունենք: Ազգային ժողով ունենք, որին ինչ ասեն, միայն ձեռք է բարձրացնում: Ամեն օր գները բարձրանալու են, իսկ մենք գնաճի պատճառը չենք իմանալու»,– շեշտեց նա:

Ընդհանրապես, միջազգային շուկայում գների փոփոխությունն անհամաչափ է անդրադառնում տեղական շուկայի գնագոյացմանը:

«20 տարի է նույն վիճակն է: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են, իսկ այստեղ բենզինի գինը մնում է նույնը: Բայց նավթի գները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, որովհետև մեր երկրում բենզինի սպառման ծավալները քիչ են: Գնագոյացման վրա կարող են ազդել տրանսպորտային միջոցի թանկացումները և մոնոպոլիան»,– եզրափակեց նա:

Նշենք, որ մեր երկրում բենզինի և դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրքում են «Ֆլեշ» (բենզինի շուկայի 42,62% և դիզվառելիքի` 47,3%–ը) և «Սիթի Պետրոլ Գրուպ» (SPC) (համապատասխանաբար` 41,76% և 40,8%) ընկերությունները:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՔԿՎ-ի նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan