Երևան, 20.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Քաղաքականացված ՅՈՒՆԵՍԿՕ–ն


Դեկտեմբերի 4–9–ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը։ Ի դեպ՝ Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել, որ նաև քամանչան ընդգրկվի նույն ցանկում և ճանաչվի որպես իրենց ազգային երաժշտական գործիք:

Այն, որ Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությունը փորձում է նաև մշակութային ոլորտ տեղափոխել, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, վաղուց արդեն քննարկման խնդիր չէ: Շատ պարզ է, որ այդպես է: Ըստ ազգագրագետի, սակայն, այստեղ խնդիրը շատ ավելի մեծ տիրույթում է, քան ուղղակի հայ–ադրբեջանական հարաբերություններն են:

«Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջ գործընթացն ընդհանրապես բավականին քաղաքականացված է տանում: ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումների վրա այդ ցանկերում ընդգրկվող մշակութային տարրերի պատմական, գիտական և էթնիկ ծագումնաբանության հիմնավորումները քիչ են ազդում: Շատ ավելի մեծ դեր են խաղում երկրների մասնավոր գործոնները, հարաբերությունները և ազդեցության մակարդակները:

Մրցակցություն է գնում, և այդ մրցակցության մեջ առավելապես ընդունվում ու ներգրավվում են վիճելի տարրերը: Ամեն երկիր աշխատում է միջազգայնորեն ինչ–որ ձևով իրավականացնել այդ տարրերը: Բարդ խնդիր է: Բնականաբար, այդ երկրներում և ամբողջ առաջավոր Ասիայում էթնիկական իրավունքների բարձրաձայնած կամ չբարձրաձայնած հայտեր ունեն շատ ժողովուրդներ»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ոչ ի նպաստ մեզ հնարավոր որոշումների վրա ազդելու հնարավորությանը, Հրանուշ Խառատյանը նշեց. «Սա Հայաստանից անկախ գործընթաց է: ՀՀ–ն կարող է միջամտել կամ փորձել միջամտել այդ գործընթացին միայն այն ժամանակ, երբ դրանք կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Այլ խնդիր է, որ գիտական բանավեճը, եթե, իհարկե, այն կա, ըստ էության չի հասնում ՅՈՒՆԵՍԿՕ և տեղի է ունենում բոլորովին այլ հարթություններում: Տեսե՛ք, կան այսպես կոչված քաղաքականացված հրապարակումներ: Նույն միջազգային կառուցների կայքերում զետեղվել են Ադրբեջանի զեկույցները: Անկախ նրանից, զեկույցն ինչի մասին է, այդ երկիրն անընդհատ իր զեկույցներում գրում է, որ Կովկասը թուրքերի նախահայրենիքն է, և թուրքերն այստեղ են մ.թ.ա. երրորդ հազարամյակից: Իսկ ի՞նչ են անում այդ կառույցները, մի՞թե դա հայերի և միայն հայերի խնդի՞րն է: Նույնիսկ այդ խնդիրներից շատ հեռու հեղինակներն են հղում կատարում այդ կառույցների կայքերում կախված նյութերին՝ որպես միջազգայնորեն ընդունելի մոտեցումներ: Խայտառակություն է, որ այդ տեքստերը դրված են այդ կայքերում, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ»:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ, նույնիսկ հայ–ադրբեջանական համատեքստից դուրս կարող է նման խնդիր լինել, որն, օրինակ, կարող է առնչվել Վրաստանին:
«Ադրբեջանա–իրանական հարաբերություններն էլ են բարդ: Հիմա Իրանի լավագույն միջնադարյան մշակութային գործչին թուրք կամ ադրբեջանցի են համարում: Այս հարցերը շատ վաղուց քաղաքականացված են: Ավելի շատ քաղաքական բանավեճ է, քան, ցավոք սրտի, գիտական խոսակցություն, և առավել ևս՝ հանրային քննարկումների թեմա»,–նկատեց մեր զրուցակիցը:


Ազգագրագետի խոսքով, ինչպես միջազգային շատ կառուցներ, ՅՈՒՆԵՍԿՕ–ն ևս դեռ վաղուց քաղաքական բանավեճի հարթակ է դարձել. «Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե որ երկիրն է ավելի շատ նյութական միջոցներ տալիս այդ կառույցներին: ՅՈՒՆԵՍԿՕ–ում և UNDP–ում (United Nations Development Programme–ՄԱԿ–ի զարգացման ծրագիր) կատարված թուրքական ներդրումները տարան նրան, որ պատրաստվում էին այդ կառույցների եվրոպական գրասենյակները տեղափոխել Ստամբուլ»:

 


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan