Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

«Ճաճոյի Էդոյի» որդու սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

 

Վանաձորում քրեական հեղինակություն ունեցող «Ճաճոյի Էդոյի» որդուն սպանելու մեջ մեղադրվող նրա կնոջ՝ Լիանա Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Լոռու մարզի դատախազը որոշում է կայացրել քրեական գործը կարճել գործուն զղջալու հիմքով

Լիանա Կիրակոսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախաքննական մարմինը նախաքննությունն ավարտել էր եւ ուղարկել նյութերը դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, իսկ դատախազն էլ որոշում է կայացրել քրեական գործը կարճել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզի բնակիչ Տ. Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017թ. մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կինն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Միաժամանակ, փորձագետները նշել են, որ նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և նա կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

Սպանված 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանը քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդին է, որը, ըստ տարբեր աղբյուրների, տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը:

loading...
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan