Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշջանային առաջին երկիրը

 

Մոնրեալում նոյեմբերի 20–ից 24-ը  կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից: Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%: Կայացած հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ այս տարի նշվում է Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակը: Շատ խորհրդանշական է, որ հենց այդ հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ արձանագրության ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածիններ կարգավորող Կիգալիի ուղղումն արդեն վավերացվել է 21 երկրների կողմից, ինչն անհրաժեշտ էր ուղղումն ուժի մեջ մտնելու համար:  Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման 4-րդ օրը տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան՝ նվիրված Մոնրեալի արձանագրության 30 տարվա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին: Կլոր սեղանին մասնակցել են Կանադայի, Էստոնիայի, Գվատեմալայի, Մալդիվների, Ռուանդայի և Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ՝ նախարարների կամ նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլհայմը: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև  օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:  

Հանդիպման առաջին օրվա ավարտին տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված Օզոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունը 8 անվանակարգերով: Հայաստանի Հանրապետության Օզոնի ազգային կենտրոնը «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի` դառնալով որևէ մրցանակի արժանացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի միակ երկիրը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը  ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ: 

Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին: Այսուհետ Լուսինեի աշխատանքը կախված է լինոլու Մոնրեալի արձանագրության իրականացման համար ստեղծված Բազմակողմանի հիմնադրամի գործադիր քարտուղար Էդուարդո Գանեմի աշխատասենյակում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan