Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,

Խոշոր և միջին հարկ վճարողները 2017-ի տասն ամիսներին 37 միլիարդով ավելացրել են հարկային մուտքերը

 

 Այս տարվա տասն ամիսներին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝  2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրեց նաև, որ 2017-ի հունվար-հոկտեմբերին պետեկամուտների կոմիտե ընդհանուր հարկային մուտքերը կազմել են 716 միլիարդ 562.5 միլիոն դրամ, որից 436 միլիարդ 659.8 միլիոն դրամը բաժին է հասել խոշոր ու միջին հարկ վճարողներին, տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 60.9 տոկոս է: «Աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների գծով՝ առավել հատկանշական է ուղղակի հարկերի ավելացումը, որը վերաբերում է շահութահարկին և եկամտահարկին, ինչը փաստում է բիզնեսի աճի մասին»,-ասաց  Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյան նշեց, որ վարչարարության արդյունքում հնարավոր է եղել 5 միլիարդ դրամով կամ 31.5 տոկոսով կրճատել խոշոր և միջին հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները:

Ինչ վերաբերում է գերավճարներին, այսինքն՝ հարկային պարտավորության գումարից ավելի մուծումներին, ապա 2017-ի հունվար-հոկտեմբերին դրանք նվազել են 19 միլիարդով՝ ինչը, հաշվի առնելով այս տարվա համար հարկային եկամուտների աճը, կանխատեսվում է 62 միլիարդ դրամ կամ 15.8 տոկոս:

Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ որոշ ոլորտներում արձանագրվել է հարկային վճարումների նվազում: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է կապի, շինարարության, կառուցապատողների, դեղորայքի ներմուծման ոլորտներին: Բայց կան ոլորտներ, որոնք ապահովել են ավելի շատ մուտքեր, ինչն էլ նպաստել է այս տարվա տասն ամսվա դրությամբ հարկային մուտքերի աճին»,-հավելեց պաշտոնյան:

Ներկայում ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված են 1080 տնտեսավարող, որոնք 500 միլիոն դրամ և ավելի շրջանառության շեմի ներքո են:

 

loading...
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև անցքը պայթեցնում աստղը Facebook-ը դեռահասներին չի ցուցադրի զենքի գովազդ Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan