Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Շվեյցարացի ներդրողները Հայաստանում հետաքրքրված են ֆինանսական, դեղագործական, գինեգործության, ՏՏ ոլորտներով

 


Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում հարաբերությունների խորացմամբ: Այս մասին «Հայ-շվեյցարական բիզնես օր-2017» խորագրով համաժողովի շրջանակում նշեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:

«Այս տարի նշվում է Հայաստան-Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Պետք է նշել, որ այս տարիների ընթացքում ոչ միայն դիվանագիտական հարաբերություններն են զարգացել, այլև տնտեսական: Այս տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը կազմել է 170 մլն շվեյցարական ֆրանկ»,- ասաց դեսպանը:

 Հայաստանը Կովկասում փոքր երկրներից է, սակայն Լուկաս Գասսերը նկատեց, որ այն ամենաակտիվն է տարածաշրջանում: Շվեյցարիան բավական լավ արդյունքներ ունի Հայաստանի հետ համագործակցության հարթությունում: Դեսպանը նկատեց, որ Շվեյցարիան Հայաստանում ներդրում կատարած երկրների ցանկում առաջին տասնյակի մեջ է: Նա հույս հայտնեց, որ եղած արդյունքներն առաջիկայում ավելի կբարելավվեն:

«Շվեյցարիայի դեսպանատունը փորձում է ստեղծել հարթակ, որը թույլ կտա զարգացնել բիզնեսը: Հատկապես կարևոր է այն, որ Շվեյցարիան Հայաստանին առաջարկում է GSP համակարգը: Դրա շրջանակում արտահանողները, հետևելով որոշ կանոնների, կարող են դյուրին հարկային պայմաններով ապրանք արտահանել Շվեյցարիա»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը նաև շատ լավ աշխարհագրական դիրք ունի, այն կապում է Արևմտյան Եվրոպան և հետխորհդային երկրները: Օրեր առաջ էլ ԵՄ-ի հետ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչն, ըստ դեսպանի, շատ կարևոր է և լավ հնարավորություններ է ընձեռում:

«Այսօրվա միջոցառման նպատակն է Հայաստանի, Շվեյցարիայի բիզնես ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին համախմբել մեկ տեղում: Այստեղ են բիզնեսի, ՀՀ կառավարության, Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատից ներկայացուցիչներ: Հույս ունենք, որ փորձի փոխանակումն արդյունավետ կլինի»,-ասաց նա:

Շվեյցարացի ներդրողները հետաքրքրված են ֆինանսական, դեղագործական, գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում շվեյցարացի ներդրողները ոչ մի խնդրի առաջ չեն կանգնում:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan