Երևան, 23.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Իտալացի մասնագետի` հայկական երաժշտության թվայնացման նախագիծը


Այս օրերին Հայաստանում է գտնվում Միլանի BRAIDENSE ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի–Տեդեսկին: Նա Հայաստանում է գտնվում Մշակույթի նախարարության անմիջական հովանավորությամբ: Այցի նպատակը գրադարանավարների համար վարպետության դասընթաց կազմակերպելն էր և մեր հայկական երաժշտական գրադարանի թվայնացման հարցի լուծումը: Գրադարանավարների վարպետաց դասընթացը տեղի էր ունեցել նոյեմբերի 27–ին Կոմիտասի թանգարան–ինստիտուտում՝ Գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ և նախարարության աջակցությամբ:

Մասսիմո Ջենտիլի–Տեդեսկին պատմում է, որ իր մասնագիտությունը մի քանի բառով դժվար է բնորոշել. նա զբաղվում է քարտայնացման կանոններով, դրան վերաբերող վերահսկվող տերմիններով և այլն:

Առաջին անգամ Հայաստան է այցելել 2006 թ., ծանոթացել հայկական երաժշտության գրադարանի հետ՝ միաժամանակ փորձելով լուծել գրադարանի՝ անմխիթար պայմաններում գտնվելու խնդիրը: Նրան շատ է հուզել այդ գրադարանի ճակատագիրը: Լուծումները մի քանիսն էին՝ կամ առանձին շենք կառուցել ու հատկացնել գրադարանին, կամ տեղափոխել Կոմիտասի թանգարան–ինստիտուտ և կամ մի քանի գրադարանների միջև կիսել ու այդպես պահեստավորել: Մասսիմոյի երկրորդ այցը Հայաստան տեղի ունեցավ 2011 թ.: Նպատակն էր հասկանալ այդ տարիների ընթացքում ինչ–որ բան փոխվել է, թե ոչ: Սակայն այցից հետո պարզ դարձավ, որ դեպի լավը քիչ բան է փոխվել:
Գրադարանի խնդրով, դրա թվայնացման ծրագրով իտալացի մասնագետի շուրջ էին համախմբվել Հայաստանի ազգային գրադարանի ու Կոմիտասի թանգարանի տնօրենները: Փորձում էին հասկանալ, թե որը կլինի ճիշտ տարբերակը, արդյոք Կոմիտասի թանգարանում կա՞ բավարար տարածք գրադարանի տեղափոխման համար:
Միակ պարզ բանը ըստ Մասսիմոյի այն էր, որ անելիք շատ կա, ավելի քան 250 հազար կտոր նյութ է անհրաժեշտ թվայնացնել: Կոմիտասի թանգարանը ունի և լավ տարածքներ երաժշտություն լսելու, և լավ տարածքներ գիտական աշխատանք տանելու, նյութերը ուսումնասիրելու համար և այլն: Ըստ իտալացի մասնագետի՝ թանգարանը կարող է դառնալ այն վայրը, որտեղ կարելի է կազմակերպել այդ երաժշտության հասարակայնացումը, մատուցումը հանրությանը:

Անդրադառնալով այն բանին, թե որքան ժամանակ կպահանջի նախագծի իրականացումը՝ Մասսիմո Ջենտիլի–Տեդեսկին նշեց, որ եթե ամեն օր այդ աշխատանքով զբաղվեն, առանց հանգստյան դադարների, ապա աշխատանքները կավարտվեն 30 տարի անց: Դա իհարկե այն դեպքում, եթե ծրագրի վրա աշխատի միայն մեկ հոգի: Նրա ներկայացմամբ՝ մեկ ժամում մասնագետը կարող է ընդամենը չորս նյութ թվայնացնել, դա էլ իհարկե մի քիչ հեռու է իարկանությունից, քանի որ այն աշխատատար է:

«Փաստի» հարցին, թե Հայաստանում իր նախագծով հետաքրքրված են, աջակիցներ կան՝ իտալացի հյուրը պատասխանեց, որ այսօր այդ հարցի շուրջ հանդիպում կունենա անձամբ Մշակույթի նախարարի հետ և այդ հանդիպումից է կախված, թե ինչ ընթացք կունենան հետագա աշխատանքները: Ամեն դեպքում նա կփորձի համոզել նախարարին գաղափարի անհրաժեշտության մեջ: Դիտարկմանը, մի՞թե համոզելու կարիք կլինի, պատասխանեց, որ ծանոթ չէ այդ մարդուն և ոչինչ չի կարող կանխորոշել:

Մեր այն հարցին էլ, թե ի՞նչ դեր ունի հայկական երաժշտությունը միջազգային երաժշտական ժառանգության մեջ, պատասխանեց՝ յուրաքանչյուր ժողովրդի երաժշտությունը իր մշակույթի շատ կարևոր մասն է. «Կոմիտասը նոտագրում էր երաժշտությունը մի թաքուն տեղ, որ չխանգարի երգող մարդկանց: Այդպիսով նա փոխանցում էր ոչ միայն մեղեդին, այլև այդ ժողովրդի ոգին: Առհասարակ, յուրաքանչյուր ժողովրդի երաժշտություն իր ես–ն ունի, իր ուրույն դերը համաշխարհային երաժշտության մեջ»,– նշեց նա:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan