Երևան, 21.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Իրանագետ Արմեն Իսրայելյան. «Հայաստանի, Իրանի և ԵՄ–ի շահերը համընկնում են»


– Պարո՛ն Իսրայելյան, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը շոշափելի արդյունք կտա՞, հաշվի առնելով, որ այցի ժամանակահատվածն աչքի է ընկնում քաղաքական և տնտեսական մի շարք զարգացումներով:

– Նախարարի այցը երկու բարեկամ երկրների միջև տեղի ունեցող փոխայցելությունների տրամաբանական շարունակությունն է: Նման այցերի ընթացքում նախ ամփոփվում, ապա նաև քննարկվում են առաջիկա անելիքները: Անցած մեկ տարին աչքի ընկավ Իրանի և Երևանի միջև տնտեսական և քաղաքական հագեցած օրակարգով: Տնտեսական ոլորտում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել: Խոսքը վիզայի վերացման, Մեղրի–Նորդուզ սահմանային անցակետի համատեղ օգտագործման և ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության հուշագրի մասին է: Սրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ արդեն պայմանավորվածություններ կան: Բացի այդ, այս հարցերի շուրջ առաջիկայում պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն, որ երկկողմ առևտրաշրջանառությունն ավելի մեծանա, ինչը երկու կողմի համար էլ գոհացուցիչ չէ: Իսկ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: ՀՀ–ն Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է հայտնել երկկողմ և եռակողմ ուղղություններով: Այսինքն՝ ինչպես ԵՏՄ, այնպես էլ ԵՄ շրջանակներում: ԵՏՄ–ի դեպքում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել: Իրանն ու ԵՏՄ–ն նաև ՀՀ–ի միջոցով ակտիվ համագործակցում են, իսկ առաջիկայում նախատեսվում է նաև Իրանի և ԵՏՄ–ի միջև համագործակցություն:

– Իսկ Հայաստան–ԵՄ համաձայնագիրն ի՞նչ ազդեցություն կունենա Իրան–Հայաստան հարաբերությունների վրա: Ինչպես ԵՏՄ–Իրան, այնպես էլ ԵՄ–Իրան համագործակցության առումով ՀՀ–ն կամուրջ կարո՞ղ է լինել:

– Համաձայնագիրը լայն հնարավորություն է բացում Իրանի համար: Վստահաբար կարելի է պնդել, որ ԵՄ–ի դեպքում ևս ՀՀ–ն կարող է կամուրջ հանդիսանալ: ԵՄ–ի հետ ունենալով համագործակցություն, ՀՀ–ն մինչև համաձայնագիրն էլ է առաջարկել օգտվել հնարավորությունից: Այստեղ մեր, իրանական կողմի և ԵՄ–ի շահերը նաև համընկնում են: Ի տարբերություն ԱՄՆ–ի, միջուկային համաձայնությունից հետո ԵՄ–ն հայտարարեց, որ պատրաստակամ է շարունակել սկսված գործընթացը: Սա շատ կարևոր և դրական ազդակ էր: Կարծում եմ՝ առաջիկայում ԵՄ–ի, Հայաստանի և Իրանի միջև քաղաքական մակարդակով պետք է հանդիպում նախաձեռնել ու քննարկել այն հնարավորությունները, թե որ ոլորտներում է հնարավոր զարգացնել հարաբերությունները: Այս համատեքստում պետք է նկատել, որ Սյունիքում ազատ տնտեսական գոտի հիմնելու ժամանակ ՀՀ–ն հայտարարեց՝ պատրաստ է հարթակ տրամադրել տարբեր շահագրգիռ կողմերի, որ համագործակցեն Իրանի հետ, իսկ Իրանն էլ ՀՀ–ի միջոցով համագործակցության հնարավորություն ունենա թե՛ ԵՏՄ–ի և թե՛ ԵՄ–ի հետ:

– Ավելի վաղ Իրանի նավթի նախարարն այցելեց Հայաստան, վարչապետի հետ հանդիպման ժամանակ մի շարք տնտեսական հարցեր քննարկվեցին: Այս պահին, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է տնտեսական կապերի զարգացման հնարավորությունը:

– Մոտ 300 մլն դոլար, որը երկու կողմի համար էլ իսկապես գոհացուցիչ չէ: Մեր երկու երկրների միջև որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա, ինչը պետք է նպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: Այստեղ ուղղակի համադրման կարիք կա: Օրինակ՝ շատ է խոսվել իրանական և հայկական կողմի մաքսային օրենքների մասին: Կա նաև ապրանքատեսակների խնդիր: Բացի այդ, Իրանը վարում է այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ պաշտպանի ներքին արտադրողների շահերը: Իրանում արտադրված ապրանքների ներմուծման համար բարձր մաքսավճարներ են սահմանված: Խնդիրներից մեկն այն է, որ առևտրաշրջանառության ծավալները նվազում են: Բայց մյուս ոլորտներում ապրանքների համատեղ արտադրության հետ կապված հարցերն, ըստ իս, կկարգավորվեն: Բացի այդ, նաև ԵՏՄ–ի շրջանակներում հնարավորություն կունենանք զարգացնել հարաբերությունները: Կարծում եմ, որ տնտեսական ոլորտում Իրանն ու Հայաստանը ծրագրերը պետք է երկու մասի բաժանեն՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Այդ երկու բաժիններում պետք է հստակ հարցեր սահմանել, որոնք անպայման կնպաստեն երկու երկրների թե՛ տնտեսական շահերին, թե՛ տարածաշրջանում կմեծացնեն երկու երկրների ազդեցությունը: Խոսքն ինչպես Հայաստան–Իրան երկաթգծի, Արաքսի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման, այնպես էլ այն խոշոր նախագծերի մասին է, որոնք առկա են երկու երկրների քաղաքական օրակարգում:



Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan