Yerevan, 22.February.2019,
--
:
--
,

ԵԱՏՄ անդամ լինելու «քաղցր» պտուղները չենք ուտի


Նախորդ շաբաթ մամուլում լուրեր տարածվեցին, թե այլևս հնարավոր չէ 5 կգ–ից ավելի ցիտրուսային միրգ Վրաստանից Հայաստան ներկրել, քանի որ մեր մաքսային ծառայությունը պահանջում է մաքսազերծել այն: Մաքսային ծառայությունը օրեր առաջ հերքեց այս լուրերը՝ հայտարարելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50 կգ–ը չի մաքսազերծվում: «Նորարարությունը» վերաբերում է հատուկ հավաստագրի առկայությանը: Այսպես՝ 5 կգ–ը գերազանցող քանակության դեպքում մաքսատան աշխատակիցներին պետք է ներկայացնել բուսասանիտարական հավաստագիր: Հակառակ դեպքում՝ այդ մթերքի ներմուծումը կարգելվի:

Մաքսայինի լրատվական ծառայությունն իր պարզաբանման մեջ գրել էր. «ՀՀ կառավարության 2015 թ. N 865–Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ–ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման: Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30–ի N 157 որոշման՝ բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ–ի ՀՀ (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5 կգ–ից ավելի (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր: Հետևաբար ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով, և տրամաբանական չէ կոմիտեին վերագրել գործառույթներ, որոնց հետ նա առնչություն չունի»:

Այս հայտարարությամբ ՊԵԿ–ն իր վրայից դեն է նետում այն բոլոր մեղադրանքները, որ վերջին օրերին հնչեցին մամուլի էջերում: Բայց այս հայտարարությունից, կարելի է ասել, թե ոչինչ չի փոխվում: Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները բողոքում էին, որ չեն կարող այլևս իրենց համար միրգ բերել հարևան երկրից: Հիմա նրանք կրկին չեն կարող բերել, եթե չունենան այդ հավաստագիրը: Իսկ նշված հավաստագիրը միրգ կամ բանջարեղեն գնողներին ո՞վ պետք է տա: ՊԵԿ մամուլի ծառայությունից «Փաստին» տեղեկացրին, որ համապաստախան երկրի՝ այս դեպքում Վրաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Վերջինս, ի դեպ, գտնվում է Թբիլիսիում՝ սահմանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա: Իսկ բանջարեղենի ու մրգերի վաճառակետերը տեղակայված են սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորությունից սկսած: Իսկապես զավեշտալի է: Եթե նախկինում մարդիկ որքան ուզում էին՝ գնում էին, հիմա կսահմանափակվեն 5 կգ–ով, քանի որ այդ անհրաժեշտ թղթի համար, դժվար թե մեկը հավելյալ կմ–եր կտրի, վառելիք, ժամանակ ու գումար ծախսի: Դրա փոխարեն միրգը կգնի Հայաստանից, բայց մի փոքր այլ գներով: Իհարկե, այս որոշումն այս օրերին չի ուժի մեջ մտել, այլ ամիսներ առաջ:

Պարզապես աղմուկը հիմա է առաջացել, քանի որ այս շրջանում են հիմնականում մարդիկ նախընտրում գնալ Վրաստան ու այնտեղից միրգ բերել, մասնավորապես՝ մանդարին: Իսկ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, պետք է շարժվի ԵԱՏՄ օրենքներով: Ինչ արած կամ համակերպվեք, կամ էլ՝ քիչ կերեք: Իսկ թե վրացի առևտրականների առևտուրն այս որոշման արդյունքում որքանով կտուժի, դժվար չէ պատկերացնել:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan