Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում

Համահայկական հրճվանքի և Եվրամիության՝ հարաբերությունները ճշտելու մասին


Նոյեմբերի 24–ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
Ի՞նչ շահեր հետապնդելով է Եվրոպական միությունը գնացել այդ քայլին, արդյոք այս օրերին համահայկական հրճվանքը տեղի՞ն է և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

– Հայաստանի հետ այս համաձայնագիրը ստորագրելու համար Եվրամիությունն ի՞նչ շահ ուներ:

– Եվրամիությունը ամենախոշոր միջազգային կառույցներից մեկն է, որը պետք է ճշտի իր հարաբերություննները բոլոր երկրների հետ: Պետք է հարաբերություններ ունենա և այդ հարաբերությունների անունները ճշտի: Այստեղ և՛ մարդկային գործոնը կա, և՛ տուրիստական, և՛ տնտեսական ու քաղաքական խնդիրներ կան: Աշխարհը գնալով ավելի է փոքրանում: Այդ առումով, բնականաբար, Երոպական Մությունը պետք է հարաբերություններ ձևավորի, և այս համաձայնագիրը հենց այդ փորձերից մեկն է՝ հարաբերությունները կանոնակարգելու համար: Եվրամիությունը այս կամ այն կերպով պետք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում իր հարաբերությունները ճշտի:
Սա օբյեկտիվ գործընթաց է: Եվրամիությունը կարող է և՛ Մոնղոլիայի հետ որոշակի պայմանագրեր ու համաձայնագրեր կնքի, և՛ Շրի Լանկայի, և՛ Քենիայի, և՛ բնականաբար Արևելյան Եվրոպայում գտնվող երկրների հետ, որոնք Եվրամիության անդամ չեն կամ ասոցացված չեն:

– Հնարավո՞ր է՝ սա նպատակ ունի նաև Ռուսաստանին իր զբաղեցրած դիրքերից՝ պատվանդանից, «դեն հրել» և սեփական շահերն առաջ տանել այս տարածաշրջանում:

– Դրա համար պետք է հասկանալ Եվրամիությունը ինչ տիպի շահեր կարող է ունենալ կոնկրետ մեր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Այստեղ և՛ պատերազմական գործողություններ են գնում՝ Սիրիա, Իրաք, և՛ անհանգիստ վիճակ է, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, Իրանում և արաբական երկրներում: Այսինքն՝ այս զարգացումները դեպի ուր են գնալու, այնքան էլ հստակ չէ: Խոսել Եվրոպական Միության շահերի մասին այս տարածաշրջանում դժվար է, և ով ում ուր է ուզում մղել՝ անհասկանալի է, հատկապես՝ մեր տարածաշրջանում: Իմ կարծիքով սա ընդամենը հարաբերությունների կառուցում է: Չեմ կարծում, թե մեր տարածաշրջանն այն վայրն է, որտեղ կոնֆլիկտային վիճակ կա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջև:

– Համաձայնագրի ստորագրումը կարո՞ղ է հետագայում այնպիսի օրենքներ առաջ բերել, որոնք հակասեն մեր օրենսդրությանը, բացասական ընդունվեն հանրության կողմից: Այ, ինչպես օրինակ՝ բռնության կանխարգելման մասին օրենքը, խոսվում է, թե դա պարտադրվում է եվրոպական երկրների կողմից:

– Բնականաբար 300 էջից ավելի փաստաթղթում կա գործողությունների ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է նաև որոշակի ստանդարտային հարցերի: Այն վերաբերում է նաև օրենսդրությանը: Եվ այն կարդալու դեպքում՝ կարելի է տեսնել բոլոր այն օրենքներն ու փաստաթղթերը, որոնցում պետք է փոփոխություններ կատարվեն:

– Կարո՞ղ ենք ասել, որ այս համաձայնագրից ավելի շատ ուրախացել են այն կազմակերպությունների ղեկավարները, ովքեր գրանտային ծրագրեր են անում եվրոպական երկրների ֆինանսավորմամբ:

– Ուրախությունը քաղաքական կատեգորիա չէ: Չեմ կարող մեկնաբանել, թե ով ինչից է ուրախանում, ով ինչից տխրում: Ինչ վերաբերում է գրանտային ծրագրերին՝ դրանք միշտ եղել են, ըստ երևույթին կշարունակվեն, հնարավոր է՝ ավելի աշխուժանա գրանտների քանակը:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan