Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Պրոբլեմը մեր գիտակցության մեջ է. մենք դեռ գտնվում ենք օսմանիզմի մեջ


Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը


– Պարոն Սարգսյան, ասես վախի սինդրոմը նստած է մեր մեջ, մենք ամեն րոպե վախի մեջ ենք: Ինչո՞ւ է այդպես:

– Այո, վախը մեր մեջ նստած է: Փաստորեն, այսքան տարի է անցել, և անգամ ղարաբաղյան հաղթանակը մարդկանց մտածողությունը չի փոխել: Հարկավոր է թարմացնել մեր մտածողությունը, թարմ հայացքով աշխարհին նայել: Բայց մենք դեռևս դա չենք կարողանում:
Մի օրինակ բերեմ առաջին հանրապետության տարիներից: Երևանը, Զանգեզուրը, Արցախը ուժեր հավաքեցին ու ջարդեցին թուրքին Բաշ Ապարանում, Սարդարապատում: Բայց հիսուն կիլոմետր այն կողմ՝ Լենինականում, աղ ու հացով դիմավորեցին նույն այդ թուրքին: Թե՝ օսմանները եկել են, բա ո՞նց…

– Այսինքն՝ մենք այսօր մտավոր աշխատանքի խնդիր ունենք, առաջնայինը ինքներս մեզ փոխելն է:

– Միանշանակ: Մենք այլ խնդիր չունենք: Մենք միայն հոգեբանական խնդիր ունենք: Մեր պրոբլեմն աշխարհընկալման մեջ է:
Տեսեք՝ մեր անկախ պետության ստեղծման առաջին օրվանից մինչ հիմա մի բան է հայտարարվում՝ մեր ազգը մի գերխնդիր ունի՝ հաշտվել թուրքերի հետ: Բայց ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ է դա մեր գերխնդիրը:

– Մեր հարևանն է: Ճանապարհների, հաղորդակցության հարց է:

– Ես կարծում եմ, որ հարցն առավել խորը արմատներ ունի, քան ձեր ասածն է: Մեր հոգեբանության մեջ կրկին իր խոսքն ասում է մեր անցած կյանքը:

– Ասել է թե՝ զոհի ու դահճի հարաբերությունն է դեր խաղում:

– Այո: Դա այն է, ինչ հետագայում մարդիկ կոչել են ստոկհոլմյան սինդրոմ: Մարդը գնում է իր աշխարհը: Այն աշխարհը, որն արդեն չկա իրականության մեջ, բայց ապրում է նրա ներսում:

– Ինչպե՞ս դուրս գանք այդ բեռի տակից:

– Մեր հայացքը պետք է փոխենք: Մինչդեռ անգամ երիտասարդ մարդիկ են գրում՝ 30 տարի է, ինչ Հայաստանը գտնվում է տոտալ բլոկադայի մեջ…
Բայց Հայաստանը երբեք բլոկադայի մեջ չի եղել: Մենք ունենք երկու ճանապարհ: Այն դեպքում, երբ պետություններ կան, որ մեկն էլ չունեն:
Ինչո՞ւ են այդպես ասում մերոնք. որովհետև փակված է հայ–թուրքական սահմանը: Նրանք միայն ու միայն այս ճանապարհն են տեսնում: Քանի որ փակ է նրանց՝ դեպի իրենց աշխարհ տանող ճանապարհը: Նրանց ոչ վրացական ճանապարհն է հետաքրքրում, ոչ էլ՝ իրանականը:

– Նշանակում է, որ մենք այդքան խոսում ենք ցեղասպանությունից, քնում ու արթնանում ենք այդ հարցով, աշխարհին ստիպում ենք, որ այն ճանաչի, դրա մեջ մի հիվանդագին բա՞ն կա: Ու հիշում եմ, որ Աշոտ Բլեյանը ժամանակին ասում էր, որ դպրոցում երեխաները չպետք է սովորեն ու իմանան ցեղասպանության մասին: Գուցե, իրո՞ք, մենք այդ հարցը մի քիչ պետք է հեռացնե՞նք մեզանից:

– Դա հեռացնելով չէ: Բանն այն է, որ, չնայած օսմանյան կայսրությունը քանդվեց, մինչև հիմա օսմանցիներն իրարից չեն բաժանվել: Քաղաքական բաժանում չի կատարվել նրանց միջև: Մինչդեռ մինչև դու քաղաքական կոնցեպտով չես բաժանվում, այսինքն՝ չես ինքնորոշվում, ապա անիմաստ է դառնում ամեն ինչ. մոռանա՞լ, թե չմոռանալ անցյալը և այլն, և այլն:
Ես մի բան ասեմ, երբ փլուզվեց օսմանյան հասարակությունը, այդքան ազգերի միջից ընդամենը մի ազգ ինքնորոշվեց: Եվ նրանք թուրքերն էին: Ասացին՝ մենք օսմանցի չենք, մենք թուրքեր ենք, այս երկիրն էլ մերն է: Եվ մնացածներին կոտորեցին ու իրենք մնացին այդ հողի վրա: Մյուս ազգերն էլ նույնը պետք է անեին: Բայց չեն արել:
Ուստի մենք ևս մինչև այսօր չենք բաժանվել օսմանիզմից: Ավելին՝ մենք ավելի օսման ենք, քան թուրքերը: Որովհետև նրանք կռվեցին օսմանիզմի դեմ: Իսկ Քեմալ Աթաթուրքը հայտարարեց՝ մենք բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չունենք օսմանյան քաղաքականության համար. մենք թուրքեր ենք:
Անգամ ավելին. ներկա՝ ղարաբաղա–ադրբեջանական կռվում մեր ժողովրդի մի մասը պաշտպանում է Ադրբեջանին: Մի օրինակ հիշեմ՝ Վիեննայում Մինսկի խմբի քննարկումներ էին տարիներ առաջ: Ե՛վ մեր պատվիրակությունն էր ներկա, և՛ Ադրբեջանի: Ադրբեջանցիները խրոխտ–խրոխտ խոսում էին՝ մեր հողերը, էս, էն…
Հանկարծ մերոնցից մեկը մի կոշտ բան ասեր ադրբեջանցիներին, մյուսները մտնում էին սեղանի տակը: Ավելին՝ ընդմիջմանն էլ մոտենում էին նրանց, թե, մենք բան չենք ասել. էն որ ասում էր՝ հիմարի մեկն էր…
Բա, դրա համար եմ ասում, որ մեր գիտակցությամբ դեռ օսմանիզմի մեջ ենք. սուլթանի դեմ չի կարելի խոսել…
Այնպես որ, էլի՛ եմ ասում՝ մեր ազգը ոչ մի պրոբլեմ չունի. միայն պետք է ինքնորոշվի: Այսինքն՝ թղթի վրա գրվի այդ մասին: Եվ պարզեցնի իր ստարտեգիան, հասկանա, թե իր համար ով ով է:

– Գուցե սա՞ է պատճառը, որ պատերազմի դաշտում հաղթում ենք, իսկ դիվանագիտական սեղանի շուրջ՝ պարտվում:

– Իհարկե, պատճառը դա է: Որովհետև դու չկաս: Դու պետք է լինե՛ս դրա համար:
Իսկ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին մենք հայտարարեցինք ու թույլ չտվեցինք, որպեսզի Ղարաբաղում ռուսական զորք մտնի: Ռուսները ոռնոցը գցել էին՝ մենք է՛ս ենք արել, մենք է՛ն ենք արել… Բայց՝ ի՞նչ. հետո հանձնվեցին:
Արդյունքում մենք այսօր ունենք 12 հազար քառակուսի կիլոմետրով սուվերեն հայկական տարածք:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan