Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

Գրքի երևանյան փառատոնի ընթացքում եռօրյա «հրավառություն էր». կայացավ փառատոնի փակման արարողությունը

 

Գրքի երևանյան փառատոնը առաջիկա տարիներին հավակնում է դառնալ տարածաշրջանային, ապա միջազգային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նրա խոսքով՝ այս փառատոնի շրջանակում հրատարակիչ-գրող կապը բավականին ամրապնդվել է։ «Եռօրյա գրքի փառատոնի ընթացքում մենք ունեցանք գրքի և գրահրատարակչության իսկական «հրավառություն»։ Ինչպես պատկերացրել ենք, անգամ՝ ավելին կարողացել ենք ստանալ։ Այս օրերին մեր հանրությունը ոչ միայն տեսավ, թե ինչ գրականություն է հրատարակվում, շփվեց գրողների հետ և ծանոթացավ նրանց ստեղծագործություններին, այլև ամրապնդվեց հրատարակիչ-գրող կապը։ Մենք կարողացանք ստեղծել հանրապետական էքսպո, որը հաջորդ տարիներին մտածում ենք դարձնել տարածաշրջանային և հավակնություն ունենք նաև միջազգային դարձնելու։ Տարին մեկ անգամ գոնե պետք է կարողանանք բոլորին մեկ տեղում հավաքել, խոսել գրքի հրատարակչության, ստեղծագործողների խնդիրներից, նրանց ցանկությունների մասին և փորձել ձեռք մեկնել»,- ընդգծեց նախարարը։

Ամիրյանը մինչև փակման արարողության սկսելը, հասցրել էր երկու գիրք ձեռք բերել և մեկն էլ նվեր ստանալ։ Նվերը մի օրագիր էր, որն, իր կարծիքով, շատ հետաքրքիր լուծում ունի՝ համեմված է տարբեր հեղինակների ստեղծագործություններով։ «Մենք տվյալ գրքի հեղինակի հետ պայմանավորվել ենք, որ 2019 թվականին պետք է նմանատիպ գրքեր թողարկվեն Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի գործերով»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը։

Արմեն Ամիրյանի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ ժամանակակից գրականության պակաս կա։ «Դասականն արդեն իր տեղն ու դիրքն ունի, իսկ ժամանակակից գրքերի հետ կապված մենք ունենք PR-ի խնդիր՝ հանրությանը ճիշտ մատուցելու և ներկայացնելու խնդիր ունենք և այսօր փառատոնը «եկել» է այն լուծելու համար»,- շեշտեց նախարարը։

Գրքի երևանյան փառատոնը կազմակերպել է «Միհր» ստեղծագործողների միությունը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության: Նախագիծը հավակնում է բացահայտել տաղանդավոր սկսնակ գրողների և նպաստել նրանց առաջխաղացմանը: Եռօրյա փառատոնին անցկացվել են գրքերի ցուցադրություն-վաճառք, հանդիպումներ և վարպետության դասեր։

loading...
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan