Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Ամերիկան ​​կվերապրի՞ արդյոք... Վաշինգտոնին. Փոլ Քրեյգ Ռոբերթս


Վերջերս իմ հոդվածներում ուշադրություն էի հրավիրել միջուկային երկու գլխավոր ուժերի միջև տեղի ունեցող դրամատիկ և վտանգավոր զարգացումներին:

Մեկը Մոսկվայում վերջերս կայացած անվտանգության կոնֆերանսում ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ ծառայության պետի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրի հրապարակային հայտարարությունն էր: Գեներալ-լեյտենանտը միջազգային անվտանգության կոնֆերանսում հայտարարել էր, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի հրամանատարությունը եզրահանգման է եկել, թե Վաշինգտոնը պատրաստվում է միջուկային առաջին հարվածը հասցնել Ռուսաստանին:

Մյուսը, զեկույցն է այն մասին, որ ԱՄՆ-ն ողջ Ռուսաստանով մեկ ռուսական ԴՆԹ է հավաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զենքի լաբորատորիայի համար, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուսումնասիրել, թե արդյոք կարո՞ղ է ստեղծել կենսաբանական զենք, որի միակ թիրախը ռուսներն են:

Տարօրինակ է` ամերիկյան ԶԼՄ-ներում տող անգամ չկա այս զարմանալի զարգացումների վերաբերյալ:

Կարելի էր կարծել, թե Սպիտակ տունը Պուտինին հեռախոսազանգով վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում անակնկալ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին:

Կարելի էր կարծել, որ ռուսների ԴՆԹ-ի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության վերաբերյալ  հրապարակումները, առավել ևս՝ այդ մասին Պուտինի հրապարակային հայտարարությունը, անմիջապես պետք է որ հանգեցնեին նախագահ Թրամփի հրամանին՝ դադարեցնել Ռուսաստանի «ԴՆԹ-ի» նախագիծը:

Բայց ոչ ...

Փոխարենը, մեզ ղեկավարող թուլամիտները գոհացան Ռուսաստանին երկու ուղիղ հաղորդագրություն ուղարկելով առ այն, որ մենք մտադիր ենք ջնջել Ռուսաստանը:

Կարո՞ղ եք պատկերացնել մեկ այլ, ավելի անխոհեմ ու անպատասխանատու քայլ, քան միջուկային հզոր ուժ Ռուսաստանին վստահեցնելը, թե նպատակ եք դրել ոչնչացնել նրան:

Ո՞ւր են ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցները: Նրանք (presstitutes) զբաղված են աշխատանքով՝ «Russiagate»-ի վերաբերյալ ռազմական և անվտանգության ծառայությունների ստերն անվերջ կրկնելով: Որպես այլընտրանք, նրանք կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպիսին պետք է լինի Ազգային ֆուտբոլային ճակատի վերաբերմունքը ԱՄՆ-ի օրհներգին:

Մենք ականատեսն ենք երկրի ղեկավարության լիակատար ձախողման:

Ռուսաստանին սպառնալուն զուգընթաց  ռազմական, անվտանգության ծայառությունները և զլմ-ների գրչակները աղետաբեր ռուսաֆոբիա են ներարկում Ամերիկայի և Եվրոպայի բնակչությանը:

Այս բացահայտ ու ակնհայտ սպառնալիքները ռուսների համար անիմաստ են, հաշվի առնելով Միացյալ Նահանգների ռազմական անարդյունավետությունը: "The Saker"-ն (ամերիկյան ռազմական փորձագետի կեղծանունն է- ԽՄԲ.) իր հոդվածով ապացուցեց, որ չեմ սխալվել իմ գնահատականներում:

Այժմ "The Saker"-ը ռուսների ռազմական գերազանցության մասին փաստաթղթեր է ներկայացրել: Եթե ​​Վաշինգտոնի տկարամիտները  շարունակեն Ռուսաստանի հանդեպ իրենց խելագար ագրեսիան, ԱՄՆ-ն և, հավանական է, նաև իր եվրոպական վասալները, ամբողջությամբ կվերանան երկրի երեսից:

Ամերիկացիներին և եվրոպացիներին իրականությունից ամբողջությամբ անտեղյակ պահելով, Վաշինգտոնը շարունակում է իր կողմից վերահսկվող բացատրություններով ներկայացնել այն, ինչ իրականում կատարվում է:

Ճշմարտությունն ասելու համար Russia Today լրատվական ծառայությունը ներկայացվեց որպես «օտարերկրյա գործակալ», համաձայն «Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի»:

Այլ կերպ ասած, Առաջին փոփոխությունը, ԱՄՆ Սահմանադրության մնացած մասի հետ մեկտեղ վերացվեց Վաշինգտոնի բիրտ ուժի հռչակմամբ, ինչը չի սահմանափակվում օրենքով և ոչ էլ նույնիսկ՝ բարոյականությամբ:

Global Research-ի զեկույցի համաձայն, Չեխիայում գործող և ԱՄՆ-ի դեսպանատան և միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամներից ֆինանսավորվող մի կազմակերպություն այս ամիս հրապարակել է «օտարերկրյա գործակալների» նմանատիպ մի ցուցակ, որում ներառված են RT-ի 2300 հյուրերի անուններ:

"Russia Today"-ին հյուրընկալված՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները, լրագրողները, գիտնականները և այլ հայտնի մարդիկ, ըստ «եվրոպական արժեքների կրող» չեխական այս կազմակերպության «ապուշների»՝  «թշնամական օտար ուժերին են ծառայում»:

Չեմ կատակում, երբ ասում եմ՝ մի ակնկալեք ապրել ավելի երկար: Մեր երկիրը ղեկավարում են թուլամիտ խելագարները, ովքեր հավատում են, թե ԱՄՆ-ն անխոցելի է:
Այս տկարամիտները, հավանական է, մեզ բոլորիս ջնջել տան երկրի երեսից:

Եթե դուք մտահոգված չեք, որ ԱՄՆ կառավարությունը նախընտրում է պայքարը Ռուսաստանի (և Չինաստանի, և Հյուսիսային Կորեայի, և Իրանի) դեմ, ապա ձեզ հետ ինչ-որ բան այնպես չէ:


Փոլ Քրեյգ Ռոբերթս


Նախկինում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական, քաղաքագետ, տնտեսագետ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական Փոլ Քրեյգ Ռոբերթսը «ռեյգանյան տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից է:
Նաև նրա շնորհիվ հնարավոր դարձավ ԱՄՆ-ն դուրս բերել ձգձգվող ստագֆլացիայից:


Պատրաստեց  Աիդա Մարտիրոսյանը

loading...
Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը օտարելուն. ծառայությունների փոփոխություն չի լինի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ ԱՄՆ-ում կհայտնվի սենատորի պաշտոնում ծննդաբերած առաջին կինը Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին Փաստաբաններին ահաբեկում և սպառնում են. ահազանգ Արտակ Մարտիրոսյան. «Ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն գյուղապահովագրության հարցում ռիսկի դիմել» Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել» Գյուղացու վրա «հալ» չկա Զննումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում. արտահոսք չկա Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan