Երևան, 20.Ապրիլ.2018,
--
:
--
,
Բեռլինում 10 հազար մարդ Է տարհանվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի պատճառով ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողություն. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան

Ծուղակային զեղչերի գայթակղությունը. բանկային հաշիվներից գումարներ են տարվել


ԱՄՆ–ում ու արդեն նաև շատ երկրներում ամեն տարի անցկացվում է «Սև ուրբաթ»–ը: Այս տարի այն անցկացվեց երեկ՝ նոյեմբերի 24–ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը ևս միացել է համաշխարհային տարածում ստացած «Սև ուրբաթ»–ին: Նշենք, որ այն կազմակերպելու ավանդույթն առաջացել է դեռևս 19–րդ դարում: Այս օրը հայտնի է խելահեղ զեղչերով ու հազարավոր հերթերով: Դրականի կողքին, սակայն, առևտրի սիրահարների գրպանների համար «Սև ուրբաթ»–ը նաև բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Գայթակղիչ զեղչերի միջոցով մարդկանց մոլորության մեջ գցելը նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում կատարելագործվել է: Զեղչերից կարելի է օգտվել նաև տանը նստած՝ առցանց խանութներից գնումներ կատարելով: Բայց շատ հաճախ այս օրը նաև առցանց խանութների համար է մարդկանց ծուղակը գցելու միջոց հանդիսանում:

«Սև ուրբաթ»–ի սև հետևանքներից անմասն չեն մնացել նաև մեր քաղաքացիները:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով՝ մի ժամվա մեջ մի քանի քաղաքացիներ ահազանգել են, որ kitchenen.com կայքից գնում անելուց հետո չինական խանութների կողմից բանկային քարտերից գումարներ են տարվել։ Նշենք, որ երևույթը շատ տարածված է, և միայն «Սև ուրբաթ»–ի օրերին չէ, որ նման դեպքեր են գրանցվում: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին ուղղակի աժիոտաժն ավելի մեծ է, ինչն հնարավորություն է տալիս մարդկանց ծուղակը գցել:

«Փաստ»–ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանն առանձնացրեց մի շարք կանոններ, որոնք կօգնեն զերծ մնալ առցանց խանութների մոլորություններից:

«Առաջինը՝ անվստահելի խանութներից չպետք է առևտուր անել: Խաբեությանը դիմող խանութները Facebook սոցիալական ցանցի միջոցով ահռելի գովազդներ են տեղադրում մեծ զեղչերի մասին, և դրանով իսկ մարդիկ գայթակղվում են: Այնպես որ, գերադասելի է օգտվել այն ակցիաներից, որոնք փորձված են, այսինքն՝ ինչ–որ մեկն արդեն օգտվել է: Մյուս կարևոր խնդիրը բանկային քարտի պաշտպանությունն է: Իհարկե, ցանկալի է վճարել «PayPal» վճարային համակարգով, որի դեպքում բանկային քարտի տվյալները խանութում չեն մնում: Իսկ եթե միայն բանկային քարտով են վճարում, գերադասելի է, որ էլեկտրոնային գնումների համար նախատեսված առանձին քարտ ունենան, որին միացված կլինի «Online banking» համակարգը: Այս դեպքում քարտի վրա կարելի է պահել այնքան գումար, որքան անհրաժեշտ է առցանց առևտրի համար: Այս պարագայում եթե նույնիսկ քարտի տվյալներն ինչ–որ մեկի ձեռքն ընկնեն, գումար չեն կարողանա տանել, քանի որ այնտեղ պարզապես գումար չի լինի»,–ասաց փորձագետը:

Հարցին, թե կա՞ հստակ ցանկ այն առցանց խանութների մասին, որոնք կարող են վտանգավոր լինել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ: Այդ վտանգավոր խանութներն անընդհատ փոխում են իրենց հասցեները, քանի որ վեբ–բրաուզերն արգելափակում է այն: Բացի այդ, եթե հայտնի է դառնում, որ առցանց խանութը վստահելի չէ, որոշ ժամանակ անց, օրինակ, Google Chrome–ը մարդկանց զգուշացնում է այդ մասին»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք չեն թիրախավորվում հատկապես այն երկրների քաղաքացիները, որոնցում տեղեկացվածության մակարդակը ցածր է, Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Առհասարակ միշտ էլ ստացվում է խաբել մարդկանց, և կապ չունի՝ փորձված են, թե ոչ: Մեկ է՝ նույն զարգացած երկրներում էլ խաբում են: Իհարկե, մեզ մոտ հանրային իրազեկումը շատ կարևոր է: Բացի այդ, պետք է նկատել, որ շատերի համար հասանելի չեն իրազեկվածության վերաբերյալ տարածվող տեղեկատվության անգլերեն կամ ռուսերեն տարբերակները»:

Իսկ հարցին, թե պատասխանատվության ի՞նչ չափաբաժին են կրում բանկերը, երբ հաճախորդների բանկային քարտերից գումարներ են հափշտակվում, մեր զրուցակիցը նշեց, որ հարցն իրավական դաշտում է. «Բայց բանկերն ինչ–որ պատասխանատվություն վերցնում են: Ուղղակի մեզ մոտ փորձը քիչ է այս ոլորտում: Հանրային վերահսկողության հստակ մեխանիզմներ չեն ձևավորվել»:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Բեռլինում 10 հազար մարդ Է տարհանվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի պատճառով Հայրը խեղդել է դստերը. դեպքի հանգամանքները պարզվում են ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողություն. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է» ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթը կաճի օրական մինչեւ 6,99 մլն բարել Ֆրանսիայում 63 հազար եվրոյով վաճառել են Պուտինին պատկանած գրիչը. Parisien Կուստուրիցան «աննախադեպ Էքսպերիմենտ» Է իրականացնելու իր ապագա ֆիլմում «Ցավալի է, որ չսիրվեցաք, բայց ո՞վ է մեղավոր»․ Արսինե Խանջյան Դամասկոսի մերձակա Դումեյրից սկսվել Է «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների դուրսբերումը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արեւմտյան Ղութայում զինադադար Է ձեռք բերվել, զինյալները կհեռանան երեք արվարձաններից. Al Mayadeen Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Հանրահավաք. օր 7-րդ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan