Yerevan, 22.April.2019,
--
:
--
,

Վրաստանում իրավիճակը դեռ «տաք» է


Նոյեմբերի 22–ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել են ահաբեկիչները, շրջապատվել է, և այնտեղից մարդիկ տարհանվել են։ Այնուհետև Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Վրաստանում հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է 3, ձերբակալվել 1 ահաբեկիչ: Խմբավորման բոլոր անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եղել:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ՝ հակաահաբեկչական գործողություններից հետո իրավիճակը Վրաստանում դեռ «տաք» է:

«Իհարկե, շատ ցավալի է, որ Վրաստանում նման իրավիճակ է տիրում: Վրաստանը մեր հարևան երկիրն է, և այնտեղ կատարվող ցանկացած իրադարձություն մեզ համար հույժ կարևոր է, միևնույն ժամանակ՝ նաև անհանգստացնող: Նման միջադեպերը հատկապես բավականին ուշագրավ են մեզ համար: Պատճառը գաղտնիք չէ՝ ահաբեկչությունը համաշխարհային «հիվանդություն» է, և այդ համատեքստում ցավալի է նաև, որ հենց Վրաստանում է նման իրավիճակ տիրում: Նրանք ժամեր շարունակ ահաբեկված էին պահում ամբողջ Վրաստանը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց վրացագետը:
Վերջինիս խոսքով՝ լավ է, որ իրավապահները կարողացել են չեզոքացնել նրանց, և միգուցե նաև ահաբեկիչների կողմից հետագայում նախատեսվող ինչ–որ գործողություններ:

«Բայց այդուհանդերձ չի նշանակում, որ նույն Վրաստանում չեն կարող նմանատիպ այլ օջախներ լինել: Այսինքն՝ դեռ ոչ մի հստակեցում չկա: Հետաքննությունը կպարզի՝ ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունեցել, և դրանից հետո պարզ կլինի՝ հետագայում անհանգստանալու կարիք կա՞, թե ոչ:

Իրականում Վրաստանում նման դեպքեր նախկինում էլ են գրանցվել, երբ ահաբեկիչները հայտնաբերվել են և վնասազերծվել: Այս դեպքերը հիմնականում կապվում են Վրաստանի Պանկիսի կիրճում բնակվող ահաբեկիչների հետ: Գիտենք նաև, որ նույն Սիրիայի ահաբեկչական խմբավորումներում բավականին մեծ թվով Պանկիսի բնակիչներ կան: Նույնիսկ Պանկիսի բնակիչներից մեկն այնտեղ խմբավորման ղեկավար է եղել: Այնպես որ՝ դեպքը թեև ցավալի է, բայց այդքան էլ տարօրինակ չէ»,–հավելեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ի՞նչ վարկածներ են քննարկվում վրացական մամուլում, և հնարավոր վարկածների մեջ քննարկվո՞ւմ է արդյոք «Իսլամական պետություն» խմբավորման հավանական մասնակցության հնարավորությունը, Ալիկ Էրոյանցը պատասխանեց. «Իրականում տարբեր կարծիքներ են շրջանառվում, այդ թվում թե՛ «Իսլամական պետության», թե՛ նաև կապը չեչենական ահաբեկչական բազաների հետ: Պարզապես դեռ այնքան ժամանակ չի անցել, որ ավելի օբյեկտիվ և սառը կարծիքներ հնչեն»:

Դիտարկմանը, թե մեր տարածաշրջանը ահաբեկչական սպառնալիքներից որոշ չափով կարծես թե զերծ է, և հարցին, թե այնուամենայնիվ, կա՞ն ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի ապակայունացումը, վրացագետը նշեց. «Ընդհանուր առմամբ, այո, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների հետ կապված իրավիճակը կայուն է: Չեմ կարծում, որ այդ առումով ինչ–որ լուրջ սպառնալիք կամ վտանգներ կան մեր տարածաշրջանում: Եթե, իհարկե, այս համատեքստում չբացառենք Ադրբեջանը: Այնտեղ բավականին շատ են իսլամական ծայրահեղականների, ինչպես նաև՝ անջատողական նկրտումներով լի հատվածները: Իսկ հաշվի առնելով Վրաստանի իրավիճակը, այդ տեսանկյունից Հայաստանի համար, ամեն դեպքում, սպառնալիք չկա»:

 


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan