Երևան, 22.Ապրիլ.2018,
--
:
--
,

Գրքի երևանյան փառատոնը մեկնարկեց գրքերի ցուցահանդես-վաճառքով

 


Առաջին անգամ անցկացվող Գրքի երևանյան փառատոնը (Yerevan Book Fest) հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելու հնարավորություն կընձեռի, կամրացնի գրող-ընթերցող շղթան, նոր հրատարակությունների մասին տեղեկությունն առավել հասանելի կդարձնի:

Գրքերի ցուցահանդես-վաճառքով նոյեմբերի 24-ին Հանրապետության հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Այս նախաձեռնության նպատակը հրատարակչական շուկայում հրատարակիչ-գրող, գրող-գրական գործակալ, գրավաճառ-ընթերցող համագործակցությունն ամրացնելն է: Ցուցահանդես-վաճառքին հրատարակիչները գրքերը վաճառում են զգալի զեղչերով: Փառատոնին գրական գործակալները կկարողանան գրողների մեջ գտնել պոտենցիալ, որը հնարավոր է ներկայացնել արտերկրում: Կանցկացվեն վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ: Կարծում եմ` ընթերցողներն իրենց հետաքրքրող գրքեը կարող են գնել այստեղ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Գրքի տոնավաճառը գործելու է փառատոնի երեք օրերին: Մասնակցում է 27 հրատարակչություն: Տաղավարներում գործելու են մինչև 30 տոկոս զեղչեր:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ողջունեց այս նախաձեռնությունը: «Սա հարթակ է, որտեղ հայ հրատարակիչը և հայ գիրքը կարող են պատշաճ հանդես գալը: Մենք հնարավորություն ունենք առարկայորեն ցույց տալ, թե ինչ է արվում: «Անտարես»-ը ներկայացրել է գրքերի իր ողջ տեսականին»,-ասաց խմբագիրը և հավելեց` ընթերցասերները կարող են հանդիպել իրենց սիրած գրողներին` Գուրգեն Խանջյանին, Գրիգոր Աճեմյանին, Գրիգին` նրանց գրքերը ձեռք բերելով զգալի զեղչերով:

 «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը շեշտեց, որ գրքին առնչվող յուրաքանչյուր նախաձեռնություն հրաշալի է: Ըստ նրա` մեր երկրում գրքի հանդեպ մեծ հետաքրքրություն կա. որքան ուշադրությունը շատ լինի, այնքան կշահեն ընթերցողները:

«Մեր տաղավարում ցուցադրված են միայն մեր հրատարակչության գրքերը: Ներկայացրել ենք և’ գեղարվեստական, և’ գիտական գրականություն: Կան ստեղծագործություններ, որոնք հրատարակել ենք անգլիական, բելգիական, ռուսական հրատարակչությունների հետ համատեղ»,-ընդգծեց Վարդանյանը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն ասաց,  որ նման միջոցառումները ևս մեկ անգամ կարևորում, արժևորում են գիրքը, խթանում ընթերցանությանը:

«Մենք ներկայացրել ենք «Էդիթ Պրինտի» լավագույն տեսականին` «Աննա Ֆրանկի օրագիրը», Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», «Փոքրիկ իշխանը»: Փառատոնի շրջանակում նախատեսել ենք Ջոն Գրինի երկու բեսթսելերի` «Աստղերն են մեղավոր» և «Թղթե քաղաքները» գրքերի շնորհանդեսները»,-եզրափակեց Գրիգորյանը:

Գրքի երևանյան փառատոնը կազմակերպել է «Միհր» ստեղծագործողների միությունը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության: Նախագիծը հավակնում է բացահայտել տաղանդավոր սկսնակ գրողների և նպաստել նրանց առաջխաղացմանը:

Եռօրյա փառատոնին կանցկացվի գրքերի ցուցադրություն-վաճառք, կլինեն հանդիպումներ և վարպետության դասեր, կհայտարարվեն գրականության բնագավառում մրցույթի չորս անվանակարգերի հաղթողների անունները, որոնց գրքերը կհրատարակվեն:

Փառատոնի փակմանը կազդարարվեն նախապես հայտարարված գրական մրցույթի հաղթողների անունները:

Մրցույթն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց կվստահեն գրողները իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին  կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։

loading...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նախագահը Հանրապետության հրապարակում է՝ ցուցարարների մոտ ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները կհամագործակցեն անօդաչու ավիացիայի կիրառման գործում Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ գիծ են բացել երկու երկրների ղեկավարների միջեւ Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan