Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,

Միջնորդները մթերման ենթակա խնձորը 10–15 դրամով են գյուղացուց գնել



Բերքի իրացման խնդիրը շարունակում է օրակարգային մնալ Վայոց ձորի մարզում:
Գյուղացիները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, որ չեն կարողանում իրացնել խնձորի բերքը:

«Միայն վերավաճառողներն են գալիս ու բերքը տանում: Այն էլ շատ էժան գներով»,– ասացին Վայքի բնակիչները:

Կարկտահարության պատճառով բերքն անորակ է եղել: Մի քանի տեղից կարկուտը վնասած խնձորը ո՛չ մթերման է ենթակա, ո՛չ վաճառքի:

Մի շարք համայնքներում էլ մարդիկ ստիպված են խնձորը որպես անասնակեր օգտագործել, քանի որ գյուղ տանող ճանապարհները քանդված են, և մթերող ընկերությունները չեն կարող մուտք գործել:

Մթերման դեպքում էլ գներն են շատ ցածր եղել: Այս տարի Վայքի կազմի մեջ մտնող Փոռ համայնքից 25–30 տոննա խնձոր են հանձնել Արտաշատի պահածոների գործարանին: 30–35 դրամով է մթերվել, բայց գյուղացին այդ գումարը չի ստացել: Միջնորդները նրանցից կիլոգրամը 10–15 դրամով են խնձորը տարել:

«Վարորդները հավաքում են, 15 դրամ տալիս են գյուղացուն, 20 դրամն էլ պահում են իրենց ծախսերին ու եկամտին»,– ասաց Փոռ համայնքի բնակիչ Մեսրոպ Բադալյանը:
Իսկ խնձորը բեռնելու, տեղափոխելու և այն Երևանում իրացնելու համար ավելի քան 30000–50000 դրամի ճանապարհածախս կպահանջվի:

Այս տարի կարկուտն այստեղ խնձոր չէր թողել՝ ամբողջը ավերել էր: Կարկուտից փրկված խնձորն արժե 200–300 դրամ: Իսկ սուպերմարկետներում գինն արդեն 500 դրամի սահմաններում է: Չնայած սրան՝ Փոռի բնակիչները նշեցին, որ այգեգործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ:

«Եղանակային պայմաններից է ամեն ինչ կախված: Կարկուտ եկավ, նորմալ բերք չես կարող ստանալ, էժան ես վաճառում, ու քեզ շահույթ չի մնում»,– նշեց Մեսրոպ Բադալյանը:

Եղեգնաձորի պահածոների գործարանն այս տարի խնձորի մթերում չի կատարել: Ազատեկի խնձորն էլ է Արտաշատ հասել: Այստեղ մթերման նպատակով գյուղացուց 10–12 դրամով են բերքը գնել:

«Կարկուտը 2–3 անգամ խփեց, սաղ թափեց: Կարկուտի խփածն էլ գործարանը 30 դրամով տարավ, մեզանից միջնորդն ավելի էժան է գնում»,– ասաց համայնքի ներկայացուցիչ Սիրակ Հովսեփյանը:

Ակնկալած բարձր բերքատվություն այս տարի չեն ստացել: Կարկուտը չի թողել:
Հովսեփյանի խոսքով՝ խնձորի իրացման բարդությունը սորտերի բազմազանությունն է. դրանք տարբեր գներ ունեն, ինչի պատճառով իրենք չեն կարողանում մթերող կազմակերպության հետ մեկ պայմանագիր կնքել ու հանձնել:

«Գյուղացին միշտ էլ իրացման հետ կապված խնդիր ունի: Հիմա Եղեգնաձորի պահածոների գործարանն է մթերում, բայց սորտերի հետ կապված խնդիր կա. խնձորի մի տեսակ ունենք, որն ընդհանրապես չեն մթերում: «Զիմնիյ զոլոտ» ենք կոչում այդ խնձորի տեսակը, այն պինդ է: Հակառակի պես այդ խնձորից բնակիչները մեծ քանակություն ունեն հավաքած»,– պատմեց նա:

Ազատեկի բնակիչները կյանքի գնով են խնձորենիները խնամել. գյուղում ոռոգման ջրի խնդիր կա, այգեգործները մի կերպ են ծառերը ջրել։

Հիմա նրանք խնձորների մի մասը նկուղներում են կուտակել: Տեսակավորում են ունեցած խնձորը՝ հուսալով, որ արկղերից գոնե մեկ–երկուսը կկարողանան վաճառել։ Գյուղ մտնող ամեն անծանոթ մեքենայից ոգևորվում են՝ կարծելով, թե խնձորի գնորդներն են եկել։

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«ՀՀԿ-ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ-ում». քաղաքագետ Հայաստանի դեմոկրատական հաղթանակը Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ» Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի» Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ» Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan