Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում

Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել արդյունավետ է դարձնում կոտրվածքների բուժումն ու պացիենտի արագ ապաքինումը:

Արամյանց Բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ սառեցնելով 0-5 աստիճան՝ այս մետաղը հնարավոր է ծալել ու կիրառել ցանկացած դիրքով՝ կախված կոտրվածքի տեղակայումից: Հետո այն մարմնի ջերմության ազդեցությամբ 37-40 աստիճանում կվերադառնա իր նախնական դիրքին՝ ապահովելով ոսկրաբեկորների կոպրեսիան: Մետաղն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել նմանատիպ վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղալարին և պտուտակին: Այն իր մեջ պարունակում է ուժ, որն էլ հենց ոսկրաբեկորները պահում է մշտական կոմպրեսիայի վիճակում. արդյունքում ոսկրացման ընթացքն ավելի է արագ է տեղի ունենում: Այն որոշ դեպքում կարելի է կիրառել անգամ Իլիզարովի ծանր ու խոշոր ապարատի փոխարեն՝ազատելով պացիենտին լուրջ անհարմարությունից: Նման փորձ բժիշկ Բուռնուչյանն արդեն կատարել է հինգ ամիս առաջ` նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդի վիրահատության ժամանակ օգտագործելով այս մետաղը: Վիրահատությունից հետո պացիենտն իրեն շատ լավ է զգում, իսկ այսօր արդեն կա հստակ արդյունք.մեկ ոսկորը ամբողջովին վերականգնվել է, իսկ մի ոսկորն էլ ամրանալու փուլում է:

Ընդ որում, մետաղը տեղադրելու համար պետք է ընդամենը քիչ ինվազիվ և փոքր միջամտություն կատարել: Մետաղը առաձգական է և ամուր, այն նիկելի և տիտանի խառնուրդ է, ունի տարբեր չափսեր ու ձևեր, որոնք կիրառվում են ըստ դեպքի ու ցուցումի:

Բժիշկ Բուռնուչյանի խոսքով՝ արդեն 8 պացիենտ այս մետաղի օգտագործմամբ վիրահատությունների են ենթարկվել և գոհ հեռացել:

Հիշողություն ունեցող մետաղը կիրառվում է և´ թարմ կոտրվածքների, և´ կեղծ հոդերի, և´ ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, և´ չսերտաճող կոտրվածքների ժամանակ:

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

 

 

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan