Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի։

Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:  Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի եւ նրա  ժողովրդի համար:

Յուրաքանչյուր տարի ես եւս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարեւորագույն այս  գործում: Ես Արցախի  ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար եւ հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին  դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի եւ մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն:  Իսկ  այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի  եւ նրա անվտանգության,  հանդես գալ եւս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ:

Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:  Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաեւ այդ զորամասի մշտական ջրամատակարարումը:  Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝  անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության եւ անվտանգության համար»:

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan