Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման

 


ՀՀ առողջապահության նախարարությունում նոյեմբերի 22-ին կայացել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների թեմայով հերթական աշխատանքային հանդիպումը։  Կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունն` այս անգամ հարցը քննարկվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ողջունելով մասնակիցներին` նախարար Լևոն Ալթունյանը նշել է հանդիպման նպատակը, մասնավորապես, թե որքանով են հիմնավորված հնչեցվող մտահոգությունները. «Քննարկման արդյունքում հասկանանք, թե արդյո՞ք կա անհրաժեշտություն մեր մոտեցումներում փոփոխություններ կատարելու, թե յուրաքանչյուրս մնում ենք մեր կարծիքին»,- ասել է նախարարը։  

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հակիրճ ներկայացրել է վիճակագրական տվյալներ Հայաստանում առկա իրավիճակի, շուրջ 71 երկրների փորձի, պատվաստանյութի բաղադրության, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել է այս կապակցությամբ նախկինում հնչեցված մի շարք մտահոգություններ։   

Ի պատասխան «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի հարցի՝ տեղեկացվել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը Հայաստանի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում  իրականացվում է անվճար` ռիսկային 30-60 տարեկան կանանց շրջանում։ Սակայն, չնայած լայն իրազեկմանը, ընդգրկվածության ցուցանիշները բարելավման կարիք ունեն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ընդունելի է խնդրի առկայությունը, սակայն ընդգծել ռիսկերի գնահատման և կառավարման  կարևորությունը, հանրային իրազեկվածության գործընթացում խնդիրների առկայությունը՝ հորդորելով առավել առարկայական դարձնել հասարակական սեկտորի հետ համագործակցությունը։   

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Լիա Ավետիսյանը մտահոգություն է հայտնել առավելապես կնոջ վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաև պտղաբերության ցուցանիշի վրա  պատվաստման հնարավոր ներգործության մասով, ինչի առթիվ հանդիպմանը ներկա գերատեսչության և հասարակական սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների կողմից տրվել են մեկնաբանություններ։   

«Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը բարձրաձայնել է մանկատների և գիշերօթիկ հաստատությունների աղջիկների պատվաստման հարցը։ Նշվել է, որ, եթե տվյալ երեխան ունի ծնող, ապա այդ դեպքում որոշումը կկայացնի ծնողը, իսկ եթե ոչ, ապա համապատասխան հաստատության ղեկավարը։

Հանդիպման ընթացքում մեկնաբանություններ և հարցադրումներ են հնչեցվել ներկա հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ևս։

Անդրադառնալով հանդիպմանը ներկաների կողմից վկայակոչված ԱՄՆ պրոֆեսոր Դ.Հարփերի հնչեցրած կարծիքների առթիվ մտահոգությանը` նախարար Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ այդ տեսակետը պրոֆեսորի անձնական կարծիքն է. «Նախարարությունը չի կարող առաջնորդվել անհատի կարծիքով։ Ընդհանուր ռազմավարությունն ընդունվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների հիման վրա»։

Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի  նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը ներկայացրել է, թե իր մասնագիտական գործունեության 30 տարվա ընթացքում արգանդի պարանոցի քաղցկեղով որքան երիտասարդ կանանց տառապանքի, կորուստների ականատեսն է եղել. «Տարիներ առաջ մենք երազում էինք քաղցկեղի կանխարգելման մասին։ Հիմա առաջին անգամ քաղցկեղը կանխարգելելու հնարավորություն է տրվում։ Ինչպե՞ս կարելի է դրանից հրաժարվել»,-ասել է Գրիգոր Բադալյանը։

Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ՀԿ-ի ներկայացուցիչ Եվա Չիչոյանը մեկնաբանել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը 3-4-րդ փուլերում է հայտնաբերվում, քանի որ սկզբնական շրջանում հիվանդությունը կլինիկորեն չի արտահայտվում։ Վերջինս շեշտել է, որ մանկաբարձ-գինեկոլոգների համար առավել տեսանելի է խնդրի առկայությունը և պատվաստման անհրաժեշտությունը։

Հնչել են նաև զավեշտի հասնող կասկածներ, որոնք ընդունելի չեն եղել անգամ պատվաստմանը դեմ արտահայտվողների կողմից։

Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը հորդորել է ներկաներին անցկացնել կառուցողական քննարկում, ունկնդիր լինել միմյանց և փորձել համատեղ առավելագույն արդյունքի հասնել` ի նպաստ աղջիկների առողջ ապագայի։ 

Ամփոփելով քննարկումը Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել  ներկաներին  սրտացավության համար՝  ընդգծելով, որ նախարարությունը մշտապես պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն պատվաստումների իրականացման, այլև յուրաքանչյուր հիվանդի բուժման գործում։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են հայտ ներկայացրած բոլոր  կազմակերպությունների ներկայացուցիչները։   

Ներկայում մեր երկրում արգանդի պարանոցի քաղցկեղով հաշվառված է 3030 հիվանդ։ Յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինում 250 նոր դեպք։ Կանանց քաղցկեղների կառուցվածքում 2-րդ տեղը գրավող այս հիվանդության մահացության ցուցանիշը 100000 կնոջ հաշվարկով 7-8 է։ Հիվանդությունը երիտասարդանում է, զգալիորեն աճել է բարձիթողի դեպքերի թիվը՝ մոտավորապես 60%-ը հայտնաբերվում է հիվանդության 3-4-րդ փուլերում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեի խորհրդատվական հանձնաժողովի տվյալներով` ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն։ Այդ մասին է վկայում 71 երկրի փորձը։ Ինչպես բոլոր դեղերն ու պատվաստանյութերը, այնպես էլ գարդասիլը, մինչև ներդրվելը երկար տարիներ կլինիկական փորձաքննության են ենթարկվում։ Պատվաստանյութն ամբողջական վիրուս չէ, հետևաբար չի կարող մուտացիայի ենթարկվել և առաջացնել  արգանդի պարանոցի քաղցկեղ։ Ինչ վերաբերում է հետպատվաստումային երևույթներին, ապա ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ` ցավ, կարմրություն, այտուց: Ուժեղ ցավ արձանագրվել է պատվաստվածների 6%-ի մոտ: Որպես ընդհանուր կողմնակի երևույթ` արձանագրվել է միայն ջերմության բարձրացում` 10%-ից քիչ։ Դիտվել են նաև գլխացավ, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որը բնորոշ է այդ տարիքային խմբին՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաները՝ անաֆիլաքսիան, զարգանում է 1,7 միլիոնից մեկի դեպքում, որն օրգանիզմի անհատական ռեակցիան է, ինչը կարող է առաջանալ ցանկացած դեղորայքից, սննդամթերքից։ Որևէ հիմք չկա պնդելու, որ պատվաստանյութն ինչ-որ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ճիշտ հակառակը` կնոջ մոտ անպտղության պատճառ է դառնում արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը (արգանդի հեռացում, քիմիաթերապիա և/կամ ճառագայթային բուժում):

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan