Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով

 



Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 միլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, խորհրդարանական մակարդակով հանդիպումները, Ռուսաստանի կողմից Հայաստանում սպասվող տնտեսական ներդրումները: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և մնացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վստահ է` որքան լավանան Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել երկխոսությանը` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ համակարգից: «Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան Եվրամիությունից տնտեսական ներդրումներ ներգրավել կամ դուրս գալ Եվրոպական միության շուկա: Հայաստանը կարող է երկխոսության և համագործակցության կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև»,- եզրափակեց Շարմազանովը:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: ԱԼԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

loading...
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan