Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16–20–ը զորավարժություններ է իրականացրել: Զորավարժություններ են իրականացվել նաև Նախիջևանի տարածքում, ինչը որակվեց նաև որպես սադրանք՝ ուղղված ՀՀ–ին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը նախևառաջ փաստում է՝ արտառոց երևույթ չէ, քանի որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում:

«Դրանք իրականացվում են երկու պետությունների սահմանակից շրջաններում, ինչպես նաև՝ լինում են նաև շտաբային նշանակություն ունեցող զորավարժություններ: Իհարկե, պարզ է, որ պատերազմի մեջ գտնվող պետությունների նման գործունեությունն առաջին հերթին պատերազմի նախապատրաստվելու կամ հնարավոր պատերազմի ժամանակ ավելի արդյունավետ գործելու նպատակ է հետապնդում: Ադրբեջանական կողմն այդ զորավարժություններով ինչ–որ չափով փորձում է ազդել նաև հայկական կողմի հասարակության տրամադրվածությունների վրա, բայց այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Չեմ տեսնում նաև որևէ սպառնալիք Նախիջևանի ուղղությամբ, որովհետև հասկանալի է՝ կոնկրետ ՀՀ–ի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու պարագայում Ադրբեջանի համար մի շարք սահմանափակող գործոններ կան: Դա վերաբերում է ոչ միայն մեր անդամակցությանն, օրինակ, ՀԱՊԿ–ին, կամ Նախիջևանի իրավական կարգավիճակին, այլև զուտ Ադրբեջանի զինված ուժերի դիրքին ու կարողություններին հենց Նախիջևանի ուղղությամբ: Այստեղ ամեն դեպքում մեր առավելությունը հստակ է, դժվար է Նախիջևանից հարձակում պատկերացնել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով՝ բոլոր դեպքերում պարզ է, որ զորավարժություններն ինչ–որ առումներով նաև սպառնալիք են. «Նախիջևանի պարագայում, որպես կանոն, Ադրբեջանին թույլ են տալիս համակարգել իրենց գործողությունները Թուրքիայի զինված ուժերի հետ: Մենք գիտենք, որ Նախիջևանում հատկապես շատ մեծ է թուրքական ազդեցությունը: Եվ ընդհանրապես, Ադրբեջանի զիված ուժերի վրա մեծ է թուրքական սպայակազմի ազդեցությունը: Այդ զորավարժություններով նրանք հաճախ փորձում են հասկանալ իրենց կարողությունները: Այնուամենայնիվ, անհանգստանալու խնդիր չկա, բայց պետք է ուշադիր հետևել ու հասկանալ, թե ինչ թերացումներ ունի Ադրբեջանը: Զորավարժությունների ժամանակ բացի ուժից նաև թերացումներն են երևում»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ՀՀ–ն անպայման պետք է պաշտոնապես ԱԳՆ մակարդակով անդրադարձ կատարի վերոնշյալ զորավարժություններին ու հարցին, թե այդ անհրաժեշտությունն իրականում կա՞, թե ոչ, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ հայկական կողմի խնդիրներից մեկն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության զսպումն է բոլոր հնարավոր ճանապարհներով: Իհարկե, մեկ զորավարժությունը պատճառ չէ, որ աղմուկ բարձրացնենք, կամ, օրինակ, արտգործնախարարության մակարդակով արձագանքենք: Նախ պարզ է, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ: Բացի այդ, այստեղ ադեկվատ պատրաստվածության խնդիր ունենք, ինչն արդյունավետ լուծվում է: Այսինքն՝ Ադրբեջանում հստակ գիտեն, որ թե՛ Նախիջևանում և թե՛ սահմանի ցանկացած հատվածում ռազմական գերակայություն չունեն հայկական պետությունների հանդեպ:

Այդ իսկ պատճառով նրանք այսօր բավարարվում են զորավարժություններով և իրենց բնակչությանը քարոզչական տարբեր թեզեր մատուցելով: Ակնհայտ է, որ ավելին քան սա՝ Ադրբեջանը չի կարող: Դրա համար պետք է հետևել, և վտանգը տեսնելու պարագայում տեղեկացնել միջազգային կառույցներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ իրենց կարողություններն օգտագործեն Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: Զինված ուժերը պետք է համապատասխան պատրաստվածության աստիճանի պահել, ինչը հայկական կողմն անում է»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan