Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երևանյան այցի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԼՂ հակամարտության հարցի շուրջ բանակցությունները մոտ ապագայում չեն ավարտվի:

«Լավրովն արձանագրեց այն փաստը, թե սպասելիքները, որ կողմերը կարող են ընդհանուր հայտարարի գալ տարածքների հանձնման և կարգավիճակի շուրջ, չիրականացան: Գիտենք, որ Ռուսաստանը փաստացի առաջարկում էր Կազանյան փաստաթուղթը: Համաձայն փաստաթղթի՝ հայկական կողմը հետ է հանձնում հինգ տարածքները, ինչի դիմաց ստանում է Ադրբեջանի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի ԼՂՀ–ն որոշ ժամանակ անց կարող է հանրաքվեի միջոցով կարգավորել իր որոշակի կարգավիճակը: Ադրբեջանն, ըստ էության, մերժում է այդ փաստաթուղթը՝ նշելով, որ երբեք չի համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի ճանապարհով որոշի իր կարգավիճակը: Բնականաբար, հայկական կողմն էլ առանց կարգավիճակի կարգավորման չի համաձայնի հանձնել տարածքները: Իհարկե, այլ խնդիրներ ևս կային՝ կապված, օրինակ, փախստականների վերադարձի, զորքերի տեղաբաշխման հետ, բայց հիմնական խնդիրը վերոնշյալն էր»,– մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը` «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ շրջանառվում էր «Լավրովյան պլան» ասվածը, կապված էր հենց այն հանգամանքի հետ, որ հայկական կողմը պետք է կոնկրետ տարածքներ հանձներ՝ ստանալով տեսական փաստաթուղթ կարգավիճակի վերաբերյալ:

«Բայց նույնիսկ այդ հարցի շուրջ Ադրբեջանը չգնաց կոմպրոմիսի, ինչի հույսը Մոսկվան ուներ, և բացի այդ՝ խոստացել էր Ադրբեջանին: Դա հաստատել էր Էրդողանը՝ հայտարարելով, որ հայկական կողմը պատրաստ է զիջել տարածքները: Այսօրվա պրոցեսները, ռուս–թուրքական հարաբերությունների բարելավված վիճակը, ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կարծիքով գրանցած դիրքային առավելությունը Ադրբեջանին հույս տվեց մերժել Մադրիդյան սկզբունքները: Իհարկե, պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, բայց ստացվում է, որ Ադրբեջանը մերժում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա է մեխը, և քանի դեռ այն մերժվում է, չեմ կարծում, թե այստեղ հայկական կողմը որևէ կոմպրոմիսի կգնա: Լավրովը հաստատեց, որ Երևանը երբեք չի համաձայնի առանց կարգավիճակի հստակեցման տարածքներ հանձնել»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց նաև, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակն է դրված:

«Լավրովը նկատի ունի այն, որ եթե այդ փաթեթի մեջ ինչ–որ կոմպրոմիս կամ զիջում պետք է լինի, Ադրբեջանն իր կողմից ևս այդ զիջումը պետք է անի: Ադրբեջանցիներն ուզում են այդ փաթեթի մեջ տեսնել այն կետերը, որոնք շահավետ են իրենց համար: Հասկանալի է նաև, որ հայկական կողմը կցանկանար վերցնել այն կետերը, որոնք շահավետ կլինեին Երևանի համար: Բայց, ըստ էության, բոլորն էլ հասկանում են, որ այդ տարբերակը չի աշխատի: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը միակողմանի զիջումների չեն համաձայնի: Լավրովը ասել է այն, ինչն ամենաբնականն ու ամենատրամաբանականն է»,– նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին ու հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս առկա իրավիճակին, քաղաքագետն ընդգծեց, որ Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպումները որոշակիորեն կարելի է գործընթաց համարել. «Սակայն կարծում եմ, որ բանակցություններով կողմերը փորձում են ճշտել իրենց դիրքորոշումները երկրորդական հարցերի շուրջ: Գլխավոր հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն չկա: Եթե հայկական և ադրբեջանական կողմերը տարածքների և կարգավիճակի վերոնշյալ հարցում համաձայնություն ձեռք բերեին, այլ հարցեր ևս կքննարկվեին: Օրինակ՝ փախստականների, զորքերի տեղաբաշխման հարցերը: Այս դեպքում արդեն ռեալ գործընթաց կլիներ: Բայց քանի դեռ գլխավոր պրոցեսի շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս, կարելի է ասել, որ բանակցային այդ գործընթացը ֆորմալ բնույթ է կրում: Միևնույն ժամանակ ես նույնիսկ այդ ֆորմալ բնույթի բանակցային գործընթացը դրական եմ գնահատում: Եթե բանակցություններ չկան, պատերազմի վերսկսման վտանգը միշտ մեծանում է»:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan