Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից



Այն թոշակառուները, ովքեր հիվանդ են, անկողնում պառկած են և չեն կարող գնալ իրենց տարածքային անձնագրային ծառայություն ID ստանալու դիմում գրելու կամ լուսանկարվելու համար, նրանց հարազատները կարող են իրենց փոխարեն դիմել անձնագրային, շարժական կայանով լուսանկարելու համար հերթագրվելու և փաստաթուղթը ստանալու համար:

«Եթե չհասցնենք նկարել և մեր մեղքով ID տրամադրելու ուշացում լինի, ապա անձը չի զրկվի թոշակից: Կտրվի գրավոր տեղեկանք, որպեսզի վերջինս խնդիրներ չունենա»,– «Փաստի» հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Ի դեպ, կառավարության համապատասխան որոշումը կարգավորում է խնդիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, թե ինքնուրույն տեղաշարժվելու ունակություն չունեցող անձի լիազոր ներկայացուցիչն ինչ կարգով պետք է լուծի խնդիրը:

Կառավարության որոշմամբ հիվանդանոցում կամ տանը գտնվող և շարժվելու հնարավորությունից զրկված անձին իր բնակավայրում լուսանկարելու և ապա անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար խնամակալը պետք է անձնագրայինին ներկայացնի հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի տեղեկանքը, որը կկցվի դիմումին:

«Եթե անձնագրային ծառայությունը չկարողանա սահմանված ժամկետում քաղաքացու գտնվելու վայրում իրականացնել լուսանկարահանումը, պետք չէ անհանգստանալ: Կտրվի գրավոր տեղեկանք, որպեսզի վերջինս մինչև նույնականացման քարտը կամ անձնագիրը ստանալը խնդիրներ չունենա»,– տեղեկացրեց Մ. Բիչախչյանը:

Այնպես որ, սիրելի մեծահասակներ, եթե վատառողջ եք և ֆիզիկապես ի վիճակի չեք ժամերով հերթ կանգնել անձնագրայինի գրասենյակներում, օգտվեք կառավարության այս որոշումից և սրտի կաթիլներով, ջրով ու սնունդով բեռնավորված՝ օրերով հերթ մի կանգնեք տարածքային անձնագրային ծառայության գրասենյակներում:

 

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan