Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն



Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։ Հովտամեջցի Լարիսա Հովհաննիսյանն իր բնակարանը ջեռուցում է փայտի մանրատաշեղով։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարբերակով բնակարանը տաքացնելն ավելի մատչելի է: Փայտը թանկ է, իսկ գազին ու հոսանքին մոտ գնալ չեն համարձակվում, ի վիճակի չեն լինի վճարել։

Հովտամեջում, սակայն, մեծաթիվ են այն ընտանիքները, ովքեր անգամ մանրատաշեղ գնելու հնարավորություն չունեն, ով ինչպես կարողացել, այնպես էլ բնակարանի տաքացման հարցը լուծել է:

«Մնացածները, ովքեր վառելիք չունեն, ծառի ճյուղեր են կոտրում, որ վառեն, մեկը գնում է խանութից «կառոպկաներ» է բերում, որ վառի, ով անասուն ունի, գոմաղբով է տունը տաքացնում։ Ամեն մեկը մի տարբերակ է ընտրել, որ ցրտին չնստեն: Մարդ կա նաև գազ կամ հոսանք է օգտագործում»,– ներկայացրեց Լարիսա Հովհաննիսյանը:
Ցրտին դիմակայելու համար էլ որոշ հովտամեջցիներ բանկերի դուռը կթակեն` այս անգամ բնակարանները ջեռուցելու նպատակով։

«Ովքեր էլ որ գազ կամ հոսանք են վառելու, կրակն են ընկնելու: Գումարները չեն կարողանալու վճարել և ստիպված վարկ են վերցնելու, որ փակեն»,– ասացին բնակիչները:

Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս տարի նպաստավոր չի եղել: Եղանակային պայմանների պատճառով հողագործը չի կարողացել վառելիքի հարցը լուծել:

«Երաշտ էր, ոռոգման ջրի խնդիր կար, մարդիկ չկարողացան եկամուտ ստանալ: Անկումային տարի էր: Փոխանակ գնալով վիճակը լավանա, ավելի է վատանում: Եղած բերքն էր դժվարությամբ էր իրացվում, էժան վաճառեցինք»,– սրտնեղեց Լարիսա Հովհաննիսյանը:

Այստեղ, սակայն, հույս ունեն, որ ձմեռը խստաշունչ չի լինի, և ջեռուցման համար աստղաբաշխական գումարներ չեն վճարի:

Հովտամեջցիները հիշում են՝ սա միակ տարին չէր, որ շահույթ չունեցան: 2015 թվականին էլ չկարողացան ձմռան ապրուստը կուտակել: Այդ ժամանակ կրկին բերքի իրացման խնդրի առաջ էին հայտնվել:

«Ծաղկակաղամբն ու վարունգը չէինք կարողացել վաճառել: Բերքը չսպառվեց, մնաց դաշտում, փող չունեցանք, որ վառելիքի հոգսը քաշեինք։ Այս վերջին 3 տարիների ընթացքում միշտ նույն վիճակն է՝ ծանր դրության մեջ ենք»,– նշեց մեր զրուցակիցը:
Ապրուստ վաստակելու համար արդեն այս համայնքի բնակիչները սկսել են բախել բանկի դռները: Ջերմոցային տնտեսություններում մշակություն անելու համար նրանց գումար է անհրաժեշտ:

«Մարդիկ գնում են վարկ են վերցնում, որ ջերմոցի համար ցելոֆոն ու սերմ գնեն: Կարտոֆիլի սերմի կիլոգրամն էլ արդեն 300 դրամ է դարձել»,– ասացին հողագործները:
Ծիածան համայնքում էլ նույն պատկերն է՝ պարտքեր ու վարկեր:
«Ջերմոցը գազով կամ հոսանքով ենք տաքացնում: Վարկ ենք վերցնում, որ գումարները վճարենք»,– ասացին նրանք:

Գյուղի բնակիչներից շատերը չեն կարողացել վառելիքի հարցը լուծել, ասացին՝ վարկ կվերցնենք, որ ցրտին դիմակայենք:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan